482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. «ՌԴ–ի և ԱՄՆ–ի լավ հարաբերություններն ավելի կարևոր են, քան առանձին խնդիրների շուրջ տարաձայնությունները»
11:07
07 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ երկրները պետք է չզոհեն ռուս–ամերիկյան հարաբերություններն առանձին միջազգային,  նույնիսկ շատ կարևոր խնդիրների պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Զրույցի ընթացքում տարբերություններ են բացահայտվել ներկայի ճգնաժամի և գործերի ներկա ընթացքի վերաբերյալ մոտեցումներում և գնահատականներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը նշել է նաև, որ ուկրաինական ներկայիս ղեկավարությունն Արևելյան և Հարավ–Արևելյան շրջաններին և Ղրիմի վզին բացարձակապես ոչ լեգիտիմ որոշումներ է փաթաթում։ «Ռուսաստանը չի կարող անտեսել այդ առիթով իրեն ուղղված օգնության կոչերը և ադեկվատ է գործում` միջազգային իրավունքների նորմերին համապատասխան»,– ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրությունում։

Պուտինը կարևորել է ռուս–ամերիկյան հարաբերություններն աշխարհում կայունության և անվտանգության ապահովման համար։ «Այդ հարաբերությունները չեն կարող զոհաբերվել առանձին, թող նույնիսկ բավականին նշանակալի, միջազգային խնդիրների համար»։ Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են այն մասին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետագայում էլ ակտիվորեն կհամագործակցեն այս հարցում։

Ղրիմի խորհրդարանը հինգշաբթի որոշում է ընդունել ինքնավարությունը Ռուսաստանի կազմում ընդգրկելու և հանրապետության իրավունքների ընդլայնման հանրաքվեն մարտի 16 տեղափոխելու մասին։ Ռուսաստանը և Ղրիմի իշխանությունները կասկածներ են արտահայտել Կիևում Գերագույն Ռադայի կողմից իմպիչմենտի սահմանադրական ընթացակարգի խախտմամբ նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելուց հետո ձևավորված կառավարության լեգիտիմության հարցում։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։