480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն ռուսների իրավունքների պահպանումը. Սպիտակ տուն
11:09
06 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ապահովի բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև ռուսների իրավունքների պահպանումը, չորեքշաբթի լրագրողներին է ասել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։

«Ռուսաստանի համար ելքը պարզ է` օգտվել Ղրիմում ՄԱԿ–ի և ԵԱՀԿ–ի դիտորդների մասին առաջարկից, որպեսզի նրանք կարողանան տեղում գնահատել իրավիճակը, էթնիկ ռուսների վիճակը և ապահովել նրանց իրավունքների պահպանումը, քանի որ մենք և շատերը պարզ հասկացրինք, որ Ուկրաինայի կառավարության համար շատ կարևոր է երաշխավորել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Սա պարզ ելք է Ռուսաստանի համար, և մենք, իհարկե, հույս ունենք, որ նա դա կանի», – ասել է Քարնին։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Մոսկվան Ղրիմի և Ուկրաինայի նկատմամբ իր հետաքրքրություններն ունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ ոք չի կասկածում, որ Ղրիմում և Ուկրաինայի այլ մարզերում ռուսներ են ապրում։ Եվ Ուկրաինայի կառավարությունը պետք է ապահովի էթնիկ ռուսների իրավունքների պաշտպանությունը», – հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։

Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։

Ուկրաինայի արևելքի և արևմուտքի մի շարք մարզեր, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը` հայտարարելով Յանուկովիչին պաշտոնանկ անելու անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են ընդունել իրենց ռեգիոնների հետագա ճակատագրի մասին հանրաքվեների անցկացման մասին։

Ռուսաստանը կասկածի տակ է դնում Ռադայի որոշումների լեգիտիմությունն և անհրաժեշտ է համարում Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մասին Յանուկովիչի և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնագրի կատարումը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։