482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. «ՄՄ երկրներն արագացրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախապատրաստական աշխատանքները»
19:13
05 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարողացել են արագացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախապատրաստումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` բացելով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որն անցկացվում է պետության ղեկավարների մակարդակով։

«Մոսկվայում կայացած նախորդ նիստում մեր տված հանձնարարություններին համապատասխան «եռյակի» պետությունների կառավարությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արագացրել են պայմանագրի տեքստի ուղղությամբ տարվող աշխատանքները»,– ասել է Պուտինը։ Նա հիշեցրել է, որ պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2014 թվականի մայիսին, իսկ Եվրասիական տնտեսական միությունը պետք է սկսի գործել 2015 թվականի սկզբից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինի խոսքով` պայմանագրի ինստիտուցիոնալ մասը կսահմանի ապագա միության միջազգային–իրավական կարգավիճակը և կազմակերպչական շրջանակները, դրա գործունեության հիմնական սկզբունքները։ Ֆունկցիոնալ կամ ճյուղային մասը կկանոնակարգի տնտեսական փոխգործակցության մեխանիզմները։ Միաժամանակ պետք է ապահովվեն 4 հիմնական տնտեսական ազատություններ` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի անարգել տեղաշարժում։

Պուտինն ավելացրել է, որ անհրաժեշտ է արձանագրել ՄՄ շրջանակում պահպանվող բացառումների և սահմանափակումների վերացման կոնկրետ պարտավորություններ, իսկ միությունն անհրաժեշտ է օժտել տնտեսական կարգավորման ոլորտի լիազորությունների լայն շրջանակով։ «Դա թույլ կտա ընդհանուր և համաձայնեցված քաղաքականություն անցկացնել առանցքային ճյուղերում, բարձրացնել ազգային տնտեսությունների կայունությունն ու զարգացման ներուժը, ապահովել տարողունակ միասնական շուկա և լրացուցիչ ներդրումների ներհոսք»,– ասել է նախագահը։

Ըստ նրա, եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն արդեն դրական արդյունք են ցույց տալիս։ Չնայած համաշխարհային տնտեսության աճի տեմպերի ընդհանուր դանդաղմանը` 2013 թվականին ՄՄ շրջանակներում ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 64.1 միլիարդ դոլար։

Նախագահը նշել է, որ ինտեգրման գերակա ուղղությունը երեք երկրների բիզնես–միությունների շահերը հաշվի առնելն է։ Ըստ նրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ոչ միայն խորհրդատվություններ է անցկացնում գործարարների հետ նորմատիվ–իրավական բազայի նախապատրաստման ընթացքում, այլ նաև այն ընդգրկել է անմիջապես նախապատրաստման գործընթացում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։