485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն Սևծովյան նավատորմի մասին համաձայնագրի շրջանակում Ղրիմում մինչև 25 հազար զինվորական տեղակայելու իրավունք ունի. Չուրկին
10:37
04 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ն Սևծովյան նավատորմի մասին համաձայնագրի շրջանակում Ղրիմում մինչև 25 հազար զինվորական տեղակայելու իրավունք ունի, հայտարարել է ՄԱԿ–ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` ԱԽ–ում պատասխանելով այն հայտարարություններին, թե թերակղզում ՌԴ հավելյալ ուժեր են տեղակայված։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ–ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը, Ղրիմում տեղակայված լրացուցիչ ռուսական ուժերը գերազանցում են ՍՆ–ում տեղակայման մասին համաձայնագրով սահմանվածը։

«Սևծովյան նավատորմի մասին մեր ունեցած համաձայնագրով, այնտեղ կարող է լինել 25 հազար»,– ասել է Չուրկինը։ Ըստ նրա, «ներկայում դրանք գործում են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում իրենց օբյեկտները պահպանելու և ծայրահեղական այն դրսևորումներին խոչընդոտելու համար, որոնք կարող են վտանգ առաջացնել կյանքի և քաղաքացիական անձանց առողջության համար»։

«Հավանաբար մեր ուկրաինացի գործընկերներն այդ գործողություններն ավելորդ են համարում, բայց դրանք, այնուամենայնիվ, ամբողջովին համաձայնեցվում են Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունների դիրքորոշման հետ»,– ընդգծել է Չուրկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ ՍՆ–ն Ուկրաինայի իրավիճակի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում և զբաղվում է մարտական պատրաստվածությամբ համաձայնագրերի շրջանակներում։ Ըստ նրա, ՍՆ–ն հիմնվում է Ուկրաինայի տարածքում ռուս–ուկրաինական գործող համաձայնագրերին համապատասխան, իսկ ռուսական զինվորական ստորաբաժանումների տեղակայման վայրերը, անձնակազմի թիվը և սպառազինությունների քանակը խստորեն համապատասխանում են ՌԴ–ի և Ուկրաինայի համաձայնագրին։

Չուրկինը պատասխանել է ԱՄՆ մշտական ներկայացուցչի այն նկատողություններին, թե ՌԴ–ի մտահոգությունները «հորինված են»։ Անշուշտ, եթե հետևեինք ամերիկյան հեռուստատեսության տեղեկությանը, ապա ամեն ինչ հիանալի կլիներ` ժողովրդավարության ալիք բարձրացավ, այնուհետև վատ Յանուկովիչը փախուստի դիմեց, և դեմոկրատներն իշխանության եկան առանց որևէ բռնության»,– ասել է Չուրկինը` ավելացնելով, որ դեռ դրանից առաջ հայտնի էր, այդ թվում` Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությանը, բռնության ալիքի մասին, որն անցավ երկրի արևմտյան և կենտրոնական մասերով։

«Այդ մտահոգությունները միայն մենք չէ, որ ունենք, և կարևորն այն չէ, որ մենք դրանք ունենք, այլ որ դրանք ունեն հարավային և արևելյան Ուկրաինայում ապրող մարդիկ։ Ես փորձում եմ պատկերացնել մի պատկեր` եթե Օբաման մեկներ Կալիֆոռնիա, իսկ այդ ժամանակ Սպիտակ տուն մտներ Միթ Ռոմնին, իսկ ամերիկյան կոնգրեսում, ինչպես հայտնի է, հանրապետականները երբեմն մեծամասնություն են կազմում, և ահա այժմ պալատներից մեկում հանրապետականներն արագ, շրջանցելով բոլոր ընթացակարգերը, քվեարկեին Օբամայի պաշտոնանկության օգտին։ Ինչպե՞ս դա կընկալեր ամերիկյան հասարակայնությունը։ Արդյո՞ք դա ժողովրդավարություն կլիներ։ Իսկ դա հենց այն է, ինչ կատարվեց Ուկրաինայում»,– ասել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։