482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան անընդունելի է համարում ԱՄՆ–ի` Ռուսաստանին ուղղած սպառնալիքները. ԱԳՆ
18:29
03 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան համարում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ռուսաստանին ուղղած սպառնալիքները, որոնք առնչվում են Ուկրաինաի և Ղրիմի վերջին իրադարձություններին, անընդունելի են, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կարծում ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ռուսաստանին ուղղած սպառնալիքները, որոնք առնչվում են Ուկրաինաի և Ղրիմի վերջին իրադարձություններին, անընդունելի են։ Առանց ուկրաինական հասարակության մեջ տիրող բարդ գործընթացներն ուսումնասիրելու ու իրավիճակը անաչառ գնահատելու` պետքարտուղարը որակում է տալիս` «սառը պատերազմ», առաջարկում է «պատժել» ոչ թե նրանց, ովքեր պետական հեղաշրջում են կազմակերպել, այլ Ռուսաստանի դաշնությանը»,– հայտարարում է ԱԳՆ–ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին NBC և CBS հեռուստաընկերությունների եթերում հայտարարեց, որ ԱՄՆ –ն և այլ երկրներ Ուկրաինայի իրավիճակի պատճառով «պատրաստ են լիովին մեկուսացնել Ռուսաստանին» միջազգային հարթակում։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե G7 երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) դադարեցրել են Սոչիում կայանալիք «ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվեց 2013 թվականի նոյեմբերի վերջին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրաինտեգրման դադարեցման մասին։ «Եվրամայդան» կոչված զանգվածային ակցիաներ անցան ամբողջ Ուկրաինայով և փետրվարին վերածվեցին ոստիկանության հետ արմատականների զանգվածային բախումների։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։

Հինգշաբթի Ռադան հաստատեց, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Դոնի Ռոստովում տված մամուլի ասուլիսում Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված է եղել լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ֆոնին և մնում է պետության օրինական ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։