478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ–ն հակամարտությունների կարգավորման փորձագետների է ուղարկում Ուկրաինա
17:42
03 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հայտարարել է, որ այսօր և վաղը հակամարտությունների կարգավորման և ոստիկանական հարցերով փորձագետներ են մեկնելու Կիև։

ԵԱՀԿ լիարժեք դիտորդական առաքելության ձևավորման մասին հարցը կպահանջի ԵԱՀԿ անդամ–պետությունների համաձայնությունը և կմշակվի առանձին։

«Հակամարտությունների կանխարգելման և ոստիկանական ստորաբաժանման կենտրոնի փորձագետները կփոխգործակցեն ուկրաինական իշխանությունների հետ այն բնագավառներում, որոնցում (ԵԱՀԿ քարտուղարություն)  մենք արդեն մանդատ ունենք, և նրանք կաշխատեն հետագա գործողությունների ծրագրման շուրջ»,– ասել է Զանյերն Ուկրաինայի իրավիճակին նվիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ավարտից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Զանյերը պարզաբանել է, որ այսօր Կիև է մեկնում երեք մարդ։ ԵԱՀԿ լիարժեք դիտորդական առաքելությունն ավելի մեծ թվով մարդիկ կպահանջի։ «Դա (դիտորդական առաքելության թիվը) խորհրդատվությունների առարկա կդառնա։ Արդյունավետ լինելու համար այն պետք է մի քանի տասնյակից ավելի մարդ ընդգրկի»,– ասել է Զանյերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվեց 2013 թվականի նոյեմբերի վերջին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրաինտեգրման դադարեցման մասին։ «Եվրամայդան» կոչված զանգվածային ակցիաներ անցան ամբողջ Ուկրաինայով և փետրվարին վերածվեցին ոստիկանության հետ արմատականների զանգվածային բախումների։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։

Հինգշաբթի Ռադան հաստատեց, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Դոնի Ռոստովում տված մամուլի ասուլիսում Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված է եղել լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ֆոնին և մնում է պետության օրինական ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: