487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Բելգիայի ԱԳՆ ղեկավարը դեմ է ՌԴ–ն G8–ի կազմից հանելուն
16:48
03 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը դեմ է, որ Ռուսաստանը «Մեծ ութնյակից», ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններից դուրս հանվի, հայտնում են բելգիական ԶԼՄ–ները։

Ռուսաստանի ԱԳՆ–ն բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ արևմտյան քաղաքական գործիչները պետք է  պատասխանատվություն կրեն Ուկրաինայում ճգնաժամի էսկալացիան հրահրելու համար։

Կիևի անկարգությունների ժամանակ Մայդանում բազմիցս հայտնվում էին ՆԱՏՕ–ի եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարներ և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներ։ Շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ազդեցություն կունենա Կիևի վրա իրավիճակը բարելավելու հարցում։

Կիրակի օրը պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին NBC և CBS հեռուստաալիքների եթերում հայտարարել է, որ ԱՄՆ–ն և մի շարք այլ երկրներ «պատրաստ են ամբողջովին մեկուսացնել Ռուսաստանը» միջազգային ասպարեզում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

«Մեզ հաջողվել է ստեղծել Ռուսաստան–ՆԱՏՕ խորհուրդ, ընդգրկել Ռուսաստանը G8–ում, դա քննարկումների հարթակ է, որը մենք պետք է օգտագործենք»,– նշել է Ռեյնդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը և բանակցություններ վարել Մոսկվայի հետ։ Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հոռետեսորեն էր խոսել Ռուսաստանը «Մեծ ութնյակից» հանելու հավանականության մասին։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել G7 երկրների կողմից (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) Սոչիում «ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։

Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը որպես նախագահ լեգիտիմ է և նշել, որ երկրում առկա են պետական հեղաշրջման բոլոր նշանները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: