478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ–ն դեռ չի կողմնորոշվել 2008թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների ուսումնասիրմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման շուրջ քվեարկության հարցում
17:30
28 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխող ՀՀԿ–ն դեռ չի կողմնորոշվել 2008 թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների ուսումնասիրմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման շուրջ քվեարկության հարցում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Մենք դեռ ժամանակ ունենք մինչև մարտի 10–ը (քվեարկության օրը), և մենք հանգիստ կքննարկենք այդ հարցը խմբակցության ներսում», – ասաց Սահակյանը։

ՀՀ ԱԺ–ն նախօրեին ավարտել է Երևանում 2008 թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների ուսումնասիրմամբ զբաղվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Երևանում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարվել էր արտակարգ դրություն` 20 օր ժամկետով։

Հանձնաժողովի ստեղծման առաջարկով խորհրդարանի խոսնակին էր դիմել պատգամավորների մեկ երրորդը։

Դրական որոշում ընդունելու դեպքում խորհրդարանը կստեղծի 2008թ.–ի մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրմամբ զբաղվող արդեն երկրորդ ժամանակավոր հանձնաժողովը։ Առաջինը ստեղծվել էր 2008 թ.–ի հունիսի 16–ին, որի զեկույցը ներկայացվել էր 2009 թ.–ի սեպտեմբերի 16–17–ին տեղի ունեցած խորհրդարանի նիստերի ընթացքում։

2013թ.–ի մայիսին ՀՀ ԱԺ–ն մերժել էր նմանատիպ հանձնաժողովի ստեղծման օրինագիծը։ Նախատեսվում էր, որ այն կուսումնասիրի ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների և միջոցառումների հիմնավորվածության և օրինականության հարցը, որոնք քննում էին 10 մարդկանց մահվան, ինչպես նաև ոստիկանության և զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու փաստերը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: