482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ ազատ ընտրությունները ոչ միշտ են տանում դեպի ժողովրդավարություն. գործակալություն
11:59
27 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, խոսելով Ուկրաինայում գրանցված վերջին իրադարձությունների մասին, հայտարարել է, որ պարտադիր չէ, որ ազատ ընտրությունները հանգեցնեն ժողովրդավարության, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։

Ուկրաինայում նախորդ հանգստյան օրերին իշխանափոխություն տեղի ունեցավ։ Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նախագահի պարտականությունների ստանձնումը փոխանցեց Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին և նախագահական ընտրություններ նշանակեց մայիսի 25–ին։ Այս շաբաթ Ռադան փոխեց մի շարք նախարարների։ Յանուկովիչը հայտարարեց, որ մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը, իսկ երկրում առկա են պետական հեղաշրջման բոլոր նշանները։ Մոսկվան կարծում է, որ Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկած է հարուցում։

Չորեքշաբթի զրուցելով լրագրողների հետ` Քերին զուգահեռներ է տարել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունից հեռացնելու միջև, որը տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսին։ Պետքարտուղարն ասել է, որ այս դեպքերը ապացուցեցին, որ ընտրությունները բավարար չեն ժողովրդավարական ռեժիմ հաստատելու համար։

«Ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում։ Դուք կարող եք ունենալ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն, սակայն միաժամանակ չունենաք ժողովրդավարական ընթացակարգերի վրա հիմնված բարեփոխումներ, որոնք իրապես երաշխավորում են լիարժեք գործող ժողովրդավարություն», – նշել է Քերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ն ակտիվորեն ողջունեց արաբական աշխարհում գրանցված հետափոխությունների շարքը, որը սկսվեց 2011 թ.–ին և որը ԶԼՄ–ները «Արաբական գարուն» որակեցին։ Սակայն իշխանափոխությունն այդ տարածաշրջանում բացասական հետևանքներ բերեց ամերիկյան արտաքին քաղաքականության համար, մասնավորապես, Եգիպտոսի և ԱՄՆ–ի երկկողմ հարաբերությունները ճգնաժամ ապրեցին Մուրսիի պաշտոնանկությունից հետո։

Քաղաքական ճգնաժամը սկսվեց Ուկրաինայում 2013 թ.–ի նոյեմբերի վերջին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրաինտեգրման դադարեցման մասին։ Զանգվածային ակցիաներ, որոնք ստացան «եվրամայդան» անունը, կազմակերպվեցին ողջ Ուկրաինայում և հունվարին վերածվեցին արմատականների և միլիցիայի միջև բախումները։ Մասշտաբային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվեցին փետրվարի 18–ին, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 80 մարդ, ավելի քան 800–ը վիրավորվեց։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: