483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն քննարկում է Ուկրաինային 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու հնարավորությունը. Քերի
11:10
27 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ուկրաինային վարկային երաշխիքների տեսքով ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը, որի չափը կարող է կազմել 1 մլրդ դոլար, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։

«Սկզբում մենք մշակում ենք Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը», – հայտարարել է Քերին` չորեքշաբթի ելույթ ունենալով լրագրողների առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Քերին միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ–ի օգնությունը երկրին կտրամադրվի միջազգային հանրության կողմից ֆինանսական աջակցության շրջանակներում։ Նրա խոսքերով`ԵՄ–ն ևս քննարկում է Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը։ Այս կապակցությամբ որևէ պաշտոնական որոշում դեռ չի ընդունվել, նշել է նա։

Պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը պետք է մի շարք բարեփոխումներ պատրաստի, սկսի կոռուպցիայի դեմ պայքարն ու պատրաստվի ազատ և արդար ընտրությունների։

Լրագրողների հետ զրույցում Քերին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է «կոկիկ» քաղաքականություն վարի Ուկրաինայի նկատմամբ։ «Երկրի համար, որը հաճախ դեմ է Լիբիայում, Սիրիայում և այլուր օտարերկրյա միջամտությանը, շատ կարևոր է, որ այդ հանգամանքը հաշվի առնի Ուկրաինա պետության նկատմամբ քաղաքականություն վարելիս», – մեջբերում է Քերիի խոսքերը Ռոյթեր գործակալությունը։

Ուկրաինայում նախորդ հանգստյան օրերին իշխանափոխություն տեղի ունեցավ։ Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նախագահի պարտականությունների ստանձնումը փոխանցեց Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին և նախագահական ընտրություններ նշանակեց մայիսի 25–ին։ Այս շաբաթ Ռադան փոխեց մի շարք նախարարների։ Յանուկովիչը հայտարարեց, որ մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը, իսկ երկրում առկա են պետական հեղաշրջման բոլոր նշանները։ Մոսկվան կարծում է, որ Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկած է հարուցում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։