478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության մեղմացման հարցերը կքննարկվեն Մոսկվայում փետրվարի 27–ին. Բաղդասարյան
18:00
26 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության մեղմացման հարցերը կքննարկվեն Մոսկվայում փետրվարի 27–ին, միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Մենք արդեն քննարկել ենք այդ խնդիրը ռուս գործընկերների հետ։ Քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի առաջին նիստը կանկկացվի վաղը Մոսկվայում»,– հայտնեց Բաղդասարյանը։

Ըստ նրա, ռուս գործընկերները գիտակցում են առաջացած խնդրի ամբողջ լրջությունը։

«Այսօր Հայաստանում բնակվում է մոտ 2-3 մլն հայ, և ակնհայտ է, որ եթե մենք չկարողանանք փոխընդունելի որոշում գտնել, ապա դա լուրջ մտահոգություն կառաջացնի ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ–տնտեսական ոլորտներում»,– ասաց Բաղդասարյանը։

Նա հայտնեց նաև, որ ծրագրում է ապրիլին անձամբ մեկնել Մոսկվա։

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի  իրավունք ունեցող պետությունների (այդ  թվում  Հայաստանի  Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տվյալներով, Ռուսաստան մուտք գործելու համար արգելքի «ռիսկի խմբում» են Հայաստանի մոտ 170 հազար քաղաքացիներ։

Այդ մարդիկ միգրացիոն ծառայության տվյալների բազայում են, այդ պատճառով սահմանը հատելուց հետո նրանց մուտքն ավտոմատ կերպով կարգելվի։

ՀՀ ԱԳ նախարարը հունվարի 22–ին հայտարարել է, որ Մաքսային միությանը միանալու բանակցությունների ընթացքում հնարավոր են փոփոխություններ առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում գտնվելու կանոններում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: