478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կարող է մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը Հայաստանի քաղաքացիների համար. ԱԱԽ քարտուղար
16:21
25 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կարող է մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը Հայաստանի քաղաքացիների համար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Տվյալ պահին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու մասին` ամենասեղմ ժամկետներում տվյալ խնդիրն ուսումնասիրելու համար», - ասաց Բաղդասարյանը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի անդամների նիստի ավարտից հետո։

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի  իրավունք ունեցող պետությունների (այդ  թվում  Հայաստանի  Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:

ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Ռուսաստանում բնակվում է մի քանի հազար հայ, որոնց անմիջականորեն վերաբերում է տվյալ խնդիրը, և այդ պատճառով այն պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում։

Նա հայտնեց նաև, որ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը ծրագրված է մոտակա օրերին։

Ռուսաստան մուտք գործելու արգելքի «ռիսկային խմբում» Հայաստանի մոտ 170 հազար քաղաքացի կա: Այդ մարդկանց անունները գտնվում են միգրացիոն ծառայության տվյալների բազայում, այդ պատճառով սահմանը հատելուց հետո նրանց ավտոմատ կերպով կարգելվի մուտք գործել երկիր։

ՀՀ ԱԳ նախարարը հունվարի 22–ին հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի միացման բանակցությունների ընթացքում հնարավոր են փոփոխություններ առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում գտնվելու կանոններում։ Նմանատիպ առաջարկով իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին է դիմել նաև Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ –0–  


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: