483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբը կդադարեցնի իր գործունեությունը մինչև տարեվերջ
14:41
25 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խումբը մինչև տարեվերջ կդադարեցնի իր գործունեությունը, սակայն ԵՄ–ն կշարունակի հանրապետությանն օժանդակել այն ոլորտներում, որտեղ սերտ համագործակցել են, երեքշաբթի հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։

«Խորհրդատվական խմբի գործունեության առաջիկա դադարեցումը կարող էր որոշակի մտահոգություն առաջացնել, բայց ուզում եմ հայտնել, որ Եվրամիությունն իր վրա է վերցնում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հանձնառությունը»,– ասաց Հրիստեան խորհրդատվական խմբի անդամների հերթական նիստի ընթացքում։

Նա ավելացրեց, որ Հայաստանում խմբի անցկացրած աշխատանքը չափազանց արդյունավետ էր, և կարճ ժամանակում հաջողվեց զգալի առաջընթաց գրանցել տարբեր ոլորտներում։ Սակայն, Հրիստեայի խոսքով, մի շարք խնդիրներ դեռ լուծում են պահանջում, և աշխատանքային ծրագիրը, որը խորհրդատվական խումբը մտադիր է կատարել մինչև այս տարվա ավարտը, ուղղված է այդ թվում` դրանց լուծմանը։

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին ընդգծեց, որ ԵՄ–ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է նաև այսօր, ինչի մասին վկայում են երկրում կատարվող բարեփոխումները և մի շարք համատեղ ծրագրերի կատարումը։

Հայաստանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Եվրոպայի միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, իսկ նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում արած համատեղ հայտարարությունը վկայում է լավ աշխատանքի մասին։ «Մենք պատրաստ ենք շարունակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները, քանի որ այդ բարեփոխումներից, նախևառաջ, շահում է մեր հասարակությունը»,– ասաց Շարմազանովը։

Նա ավելացրեց, որ ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում քաղաքական և օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, Եվրոպական միության հետ ստորագրվել է վիզային ռեժիմի և ռեադմիսիայի դյուրացման մասին համաձայնագիր, զգալի աշխատանք է կատարվել եվրոպացի խորհրդատուների հետ։

2013 թվականի վերջին եռամսյակում կատարած աշխատանքի մասին հաշվետվությունում նշվում է, որ ԵՄ խորհրդատվական խումբը խորհրդատվական ծառայություններ է մատուցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես օրենքի գերակայություն, միգրացիա, ժողովրդավարական կառավարում, պայքար տրաֆիքինգի դեմ, վկաների պաշտպանություն, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրում, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ։

Բացի այդ, խորհրդատուների մասնակցությամբ մշակվել է այցելությունների կազմակերպման և Հայաստանի Ազգային ժողովում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հայեցակարգ։

Խմբի գործունեությունը 2014 թվականին կուղղվի ռազմավարական ծրագրերի և բարեփոխումների իրագործմանը։

ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում գործում է 2008 թվականի վերջից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: