478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա. «Խոջալուի սադրանքը Ադրբեջանի իշխանությունների կեղծարարական քաղաքականության բնութագրական օրինակ է»
10:34
25 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 22-ին Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ասոցիացիայի խորհրդի ընդլայնված նիստը, որը նվիրված էր 1992 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած Աղդամի իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) վերաբերյալ ադրբեջանական կեղծարարություններին:

Ասոցիացիան ընդունեց «Աղդամի իրադարձությունները (Խոջալուի սադրանքը)՝ որպես Ադրբեջանի իշխանությունների կեղծարարական քաղաքականության բնութագրական օրինակ» հայտարարությունը:

1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները (Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված օպերացիան` նպատակաուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այդտեղից էին մշտական հրետակոծման ենթարկվում հայաբնակ Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Դրա մասին վկայել է անձամբ նախագահ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և ադրբեջանական բնակչության տարահանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին: Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը լուսանկարել և նկարահանել է զոհվածների մարմինները, որոնք այլանդակված չէին: Մինչդեռ նույն Մուստաֆաևի կողմից երկու օր անց նկարահանված կադրերում նրանց գանգերը մաշկազերծված էին, իսկ մարմինները` այլանդակված, որպեսզի ի ցույց դրվեն հայերի «դաժանությունը և անմարդկայնությունը»:

Գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել: Հատկանշական է, որ հրեշավոր ոճրագործության ականատես դարձած Մուստաֆաևը, Աղդամի չարանենգ սադրանքի իր լրագրողական հետաքննության ժամանակ մի քանի ամիս անց զոհվեց այդ նույն Աղդամի մերձակայքում` առ այսօր չպարզված հանգամանքներում: Աղդամի սադրանքին հաջորդած Բաքվում իշխանության բռնազավթումից հետո (1992 թ.) Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առայսօր: «Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով հայատյացությանն ու այլատյացությանը:

Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրք-ադրբեջանական երկյակի ակտիվացած քարոզչությունը, մասնավորապես` «Խոջալուի կոտորածի» առասպելի ներկայացումը, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խստագույնս դատապարտում է այդ ողբերգության հետ կապված փաստերի աղավաղման նենգամիտ քաղաքականությունը` միջազգային հանրությանը կոչ անելով չենթարկվելու Բաքվի և Անկարայի իշխանությունների կեղծիքներին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հորդորում է միջազգային հանրությանը թույլ չտալ պատմական ճշմարտության աղավաղում: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմում է նաև ազնիվ ադրբեջանցիներին` կոչ անելով անկողմնակալ կերպով գնահատելու պատմական փաստերը և տուրք չտալու Ալիևյան վարչակարգի օտարատյաց քաղաքականությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: