481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ժիրինովսկին կարծում է, որ ՌԴ–ն օրինական կերպով կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա Սևծովյան նավատորմը պաշտպանելու համար
18:53
24 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ռուսաստանն օրինական հիմքերով և միջազգային իրավունքին համապատասխան երկրի գործող նախագահի խնդրանքով կարող է Ուկրաինա ուղարկել իր զորքերը Սևծովյան նավատորմը պաշտպանելու համար, երկուշաբթի հայտարարել է նա։

«(Վիկտոր) Յանուկովիչի փոխարեն ես կպայմանավորվեի Ուկրաինայի հարավարևելյան շրջանների ղեկավարների հետ, կխնդրեի Ռուսաստանին ապահովել իր անվտանգությունը և կհայտարարեի, որ գործող նախագահ եմ։ Յանուկովիչն այսօր էլ դեռ կարող է վերականգնվել։ Նա արդեն ամբողջ Ուկրաինայի նախագահը չի լինի, բայց կարող է հասնել նրան, որ մայիսի 25–ի ընտրություններ չլինեն։ Նա կարող է փրկել ինքն իրեն։ Նա կարող է հրավիրել մեր բանակը, որովհետև ներկայիս ուկրաինական բանակն անկենսունակ է»,– ասել է Ժիրինովսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա ընդգծել է, որ Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ով նշանակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, ինքնակոչ է, իսկ Յանուկովիչը գործող միակ օրինական նախագահն է։ «Եթե մենք օգտագործենք մեր ռազմական ուժերը Յանուկովիչի խնդրանքով, ապա դա լիովին կհամապատասխանի միջազգային իրավունքին։ Մենք իրավունք ունենք այնտեղ զորքեր ուղարկել մեր Սևծովյան նավատորմը պաշտպանելու համար։ Յանուկովիչն օրինական նախագահ է։ Նա պետք է լինի Ուկրաինայում և օգնության դիմելու իրավունք ունի ։ Օրինակ` Ռուսաստանի հետ օժանդակության մասին պայմանագիր կնքի»,– ասել է Ժիրինովսկին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: