480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդև. «Ուկրաինայի իշխանության մի շարք մարմինների լեգիտիմությունը կասկած է հարուցում»
18:39
24 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Մոսկվան այժմ չի տեսնում մեկին, ում հետ Ուկրաինայում կարելի է բանակցել, հանրապետության իշխանության մի շարք մարմինների լեգիտիմությունը կասկած է հարուցում, իսկ դրանց ճանաչումը որոշ երկրների կողմից իրական փաստերի խեղաթյուրում է, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Կոպիտ ասած` այսօր այնտեղ չկա մեկը, ում հետ կարելի է շփվել, իսկ այնտեղ գործող իշխանության մի շարք մարմինների լեգիտիմությունը մեծ կասկածներ է հարուցում»,– ասել է Մեդվեդևը լրագրողներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր որոշ օտարերկրացի գործընկերներ այլ կերպ են մտածում։ Չգիտեմ, թե ինչ սահմանադրություն են նրանք կարդացել, բայց դա գիտակցության որոշակի մթագնում է, երբ լեգիտիմ է համարվում այն, ինչ, ըստ էության, զինված ապստամբության արդյունք է»,– ավելացրել է Մեդվեդևը։

Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունները Կիևում անցել են փետրվարի 21–ին։ Ավելի ուշ համապատասխան համաձայնագիր է ստորագրվել նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև։ Շաբաթ օրը Գերագույն ռադան, խախտելով պայմանավորվածությունները և չսպասելով, որ 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու մասին օրենքի տակ ստորագրի նախագահը, իր որոշմամբ փոխել է Հիմնական օրենքը, փոխել է խորհրդարանի ղեկավարությունը, ՆԳՆ–ն և Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության և Անվտանգության խորհրդի գործունեությունը վերահսկող լիազոր անձանց է նշանակել։ Կիրակի Ռադան կողմ է քվեարկել մինչև նախագահի ընտրություն անցկացնելը երկրի ղեկավարի լիազորություններն Ուկրաինայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին փոխանցելու մասին որոշմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: