477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պեկինն ԱՄՆ–ից պահանջում է չեղյալ հայտարարել Դալայ լամայի և Օբամայի հանդիպումը. ՉԺՀ ԱԳՆ
13:37
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Պեկինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և արտաքսման մեջ գտնվող Տիբեթի բուդդիստների առաջնորդ Դալայ լամայի` ուրբաթ օրը ծրագրված հանդիպումը համարում է միջամտություն Չինաստանի ներքին գործերին և կոչ է անում ԱՄՆ–ին չեղյալ հայտարարել այդ հանդիպումը, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Օբաման ծրագրում է ընդունել Դալայ լամային Սպիտակ տանը։ Նրանց նախորդ հանդիպումները կայացել են 2010 թվականի փետրվարին և 2011 թվականի հուլիսին` առաջացնելով Չինաստանի իշխանությունների դժգոհությունը։ Պեկինը Հնդկաստանում արտաքսման մեջ ապրող Դալայ լամային մեղադրում է Տիբեթի` ՉԺՀ–ից առանձնացնելուն հասնելու ձգտման մեջ և կոչ է անում օտարերկրացի առաջնորդներին հարգել Չինաստանի տարածքային ամբողջականությունը և չհանդիպել բուդդիստ առաջնորդի հետ։

«ԱՄՆ–ի ղեկավարի հանդիպումը Դալայ լամայի հետ Չինաստանի ներքին գործերի կոշտ միջամտություն կլինի, միջպետական հարաբերությունների նորմերի լուրջ խախտում և մեծ վնաս կհասցնի ամերիկաչինական հարաբերություններին։ Չինաստանի դիրքորոշումը դրա դեմ վճռական է», – ասվում է ՉԺՀ ԱԳՆ կայքում Խուա Չունյինի տեղադրած մեկնաբանությունում Դալայ լամայի հետ ԱՄՆ նախագահի որոշման վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին լրջագույնս հաշվի առնել չինական կողմի մտահոգությունը, անհապաղ չեղյալ հայտարարել Դալայ լամայի հետ նախագահ Օբամայի որոշումը, ԱՄՆ–ում Դալայ լամային չտրամադրել հարմար պայմաններ և ամբիոն հակաչինական պառակտիչ գործունեությամբ զբաղվելու համար»,– ասել է Խուա Չունյինը։

Տիբեթը Չինաստանի կազմում ընդգրկվել է 13–րդ դարում։ 1949 թվականին ՉԺՀ–ի ձևավորումից հետո Պեկինն ու Լխասան «Տիբեթի խաղաղ ազատագրման համաձայնագիր» են ստորագրել, որին համապատասխան, տարածաշրջանն ընդգրկվել է Չինաստանի կազմում որպես ինքնավար շրջան։ Դալայ լամա Տենզին Գյացո 15–րդը Տիբեթից իր կողմնակիցների հետ փախել է ՉԺՀ իշխանությունների դեմ զինված հարձակման ձախողումից հետո 1959 թվականին։ Իր կողմնակիցների հետ նա ապրում է հնդկական Դխարմսալա քաղաքում, որտեղ գործում է «տիբեթյան արտաքսված կառավարությունը»։ 2011 թվականի մարտին Դալայ լաման հայտարարել է առաջնորդի լիազորություններից հրաժարվելու մասին, սակայն դա չի մեղմել նրա և Պեկինի միջև տարաձայնությունները, որտեղ նրան շարունակում են անջատողական համարել։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: