480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Յանուկովիչն Ուկրաինան պետք է դեպի նոր ապագա տանի նոր կառավարության հետ. ԱՄՆ դեսպան
12:40
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կիևում ամերիկացի դեսպան Ջեֆրի Փայետը կարծում է, որ Վիկտոր Յանուկովիչը պետք է իր պաշտոնում մնա մինչև նոր ընտրությունները` երկրի քաղաքական համակարգում փոփոխություններ կատարելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN հեռուստաալիքին։

«Մեր դիրքորոշումն այն է, որ նախագահ Յանուկովիչը պետք է իր երկիրը դեպի նոր ապագա տանի։ Նա պետք է դա իրականացնի նոր կառավարության և սահմանադրության փոփոխությունների օգնությամբ»,– ասել է դիվանագետը հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն, ի տարբերություն ուկրաինացի ընդդիմադիրների, չի կարծում, թե Յանուկովիչը պետք է հրաժարական տա։

Հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Յանուկովիչը Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել արդեն այս տարի։

Զանգվածային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվել են երեքշաբթի` Գերագույն ռադայի նիստի օրը, որի ընթացքում ընդդիմությունը պահանջել է վերադարձնել խորհրդարանանախագահական իշխանավարումը` վերականգնելով 2004 թվականի սահմանադրությունը։ Ագրեսիվ տրամադրված ամբոխը փորձել է մոտենալ Ուկրաինայի խորհրդարանին, արմատականները ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շենքեր, այրել ավտոմեքենաների անվադողեր, ոստիկանների ուղղությամբ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Առողջապահության նախարարության տվյալով` փողոցային անկարգությունների հետևանքով արդեն 75 մարդ է մահացել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: