484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ–ը պատրաստ է աջակցել Ուկրաինային ճգնաժամի կարգավորման հարցում. Պան Գի Մուն
10:21
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ը պատրաստ է օգնել Ուկրաինային ճգնաժամը հաղթահարելու հարցում, լրագրողներին է հայտնել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք օգնելու ենք ուկրաինացիներին ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,– ասել է Պան Գի Մունը` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե ի՞նչ կարող է ՄԱԿ–ը ձեռնարկել Կիևում դիմակայությունը և բռնությունը դադարեցնելու համար։

«ՄԱԿ–ն առաջվա պես ուկրաինացի ժողովրդի հետ է և կաջակցի նրան»,– ընդգծել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը` չհստակեցնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

Պան Գի Մունի խոսքով` Կիևում ստեղծված իրավիճակը բարդացել է բոլոր կողմերի դրսևորած բռնության պատճառով։ «Շարունակում եմ կոչ անել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը, իսկ ուկրաինական իշխանություններին` զերծ մնալ ուժի չափազանց կիրառումից»,– ասել է Պան Գի Մունը։ Ըստ նրա, ինքը ցնցված է Կիևում հրազենի կիրառման ծավալներից։

Զանգվածային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվել են երեքշաբթի` Գերագույն ռադայի նիստի օրը, որի ընթացքում ընդդիմությունը պահանջել է վերադարձնել խորհրդարանանախագահական իշխանավարումը` վերականգնելով 2004 թվականի սահմանադրությունը։ Ագրեսիվ տրամադրված ամբոխը փորձել է մոտենալ Ուկրաինայի խորհրդարանին, արմատականները ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շենքեր, այրել ավտոմեքենաների անվադողեր, ոստիկանների ուղղությամբ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Առողջապահության նախարարության տվյալով` փողոցային անկարգությունների հետևանքով արդեն 75 մարդ է մահացել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։