481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինան բախվել է պետության կոլապսին. հայ փորձագետ
14:55
20 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետության, այլ ոչ թե իշխանության կոլապսն է, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այն, ինչ գրում են հայկական և ռուսական ԶԼՄ–ները Կիևում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ընդհանուր քիչ բան ունի Ուկրաինայում տիրող իրական վիճակի հետ։ Իրականում որևէ նշանակություն չունի, թե ով կհաղթի` կմնա Յանուկովիչը, թե ոչ, տանկերով կճնշեն Մայդանը, թե ոչ, կհաղթի՞ ընդդիմությունը, թե ոչ, դրանից ընդհանրապես ոչինչ չի փոխվի, երկրի քաղաքական վիճակը չի կարգավորվի, քանի որ Ուկրաինայում այսօր պետության կոլապս է տիրում»,– հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։

Քաղաքագետի խոսքով` հայկական ԶԼՄ–ները, ներկայացնելով Ուկրաինայի զարգացումները, կոնտեքստից հանում են այն, ինչն առավել շատ է համապատասխանում նրանց ներքաղաքական դիրքորոշումներին, իսկ ռուսական ԶԼՄ–ները ներկայացնում են ամեն ինչ` ելնելով ՌԴ–ի քաղաքական շահերից։

«Իրականում այն, ինչ տեղի է ունենում Կիևում, արդեն վաղուց որևէ կապ չունի Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ», – ասաց նա` ավելացնելով, որ Ուկրաինան ներկա տեսքով պետք չէ ոչ Եվրոպային, ոչ Ռուսաստանին։

Իսկանդարյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակից կա միայն մեկ ելք` «գտնել ուղիներ և պայմանավորվել բոլոր կողմերի հետ»։

«Ուկրաինացի իշխանությունները չունեն ռեսուրսներ ուժով Մայդանը ճնշելու համար։ Եթե նրանք անգամ ճնշեն Կիևի կենտրոնում կազմակերպվող բողոքները, ողջ երկրով կառաջանան նոր, ավելի հզոր բողոքի ալիքներ, որոնց դեմ իշխանություններն անզոր կլինեն։ Գործի դնել բանակը շատ ռիսկային է, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ բանակը կենթարկվի։ Կամ Ուկրաինան պայմանավորվածություն ձեռք բերելու ուղիներ կգտնի, կամ Ուկրաինային սպասում է Լիբիայի ճակատագիրը», – ասաց նա` ավելացնելով, որ երկիրը ֆորմալ չի փլուզվի, սակայն կգործեն իշխանության տարբեր կենտրոններ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: