484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ստեղծել կոալիցիոն կառավարություն և փոխել սահմանադրությունը. ԱԳՆ
10:37
20 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել համատեղ կառավարության ստեղծման և սահմանադրական բարեփոխման իրականացման հարցը, սակայն սխալ կլիներ վաղաժամ նախագահական ընտրությունների մասին հարց առաջադրել, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի կարևոր գործընկերն է, սակայն նրա վրա ուղղակի ազդեցություն չունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Յանուկովիչն ընտրվել է 2010 թ.–ին լեգիտիմ ճանապարհով։ Կարծում եմ, որ վաղաժամ նախագահական ընտրությունների մասին հարցն առաջին տեղում դնելը չէր համապատասխանի իրականությանը։ Մենք պատրաստ ենք քննարկել կառավարության ընդհանուր կազմն ու սահմանադրական բարեփոխման անցկացումը», – հայտարարել է Կոժարան։ Նա ավելացրել է, որ իշխանությունները կատարել են ցուցարարների գրեթե բոլոր պահանջները, սակայն «այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը չի ցանկանում ընդունել պատասխանատվության իր բաժինը»։

Միաժամանակ նախարարը նշել է, որ երկրում աճել է ծայրահեղական խմբավորումների թիվը։ «Վերջին երեք շաբաթվա ընթացքում ոստիկանությունն իրականում հանգիստ է պահել, չի պատասխանել արմատական խմբավորումների ներկայացուցիչների կոշտ գործողություններին, որոնք այժմ շատ են Կիևում», – ասել է նա և ընդգծել, որ ոստիկանությունը հրահանգ է ստացել չօգտագործել «հարձակման միջոցներ» ցուցարարների դեմ։

Կոժարայի խոսքով` «չափազանց սխալ է» ընկալել Ռեգիոնների կուսակցությունը որպես «հակաեվրոպական, հակաժողովրդական»։ Ինչպես նշել է Կոժարան, Ուկրաինայի իշխանությունները սպասում են հինգշաբթի Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործանախարարների այցին։ «Մենք ցանկանում ենք, որ նրանք ունենան սեփական ընկալումը, դառնան իրական իրավիճակի ականատեսները», – պարզաբանել է նախարարը։

Ուկրաինայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը երկրի կարևոր տնտեսական և ռազմավարական գործընկերն է, սակայն «ուղղակի ազդեցություն» չունի Կիևի վրա։ Նրա կարծիքով` Ուկրաինային չարժե օգտագործել «որպես խաղաքարտ Արևմուտքի և Արևելքի աշխարհաքաղաքական խաղերում»։ «Ուկրաինացի ժողովուրդը սեփական ճակատագիրն ընտրելու իրավունք ունի», – ասել է Կոժարան։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։