484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանը խոստանում է Կոսովոյին ինտեգրել ԵՄ–ին, սակայն հրաժարվում է խոսել անկախության ճանաչման մասին
10:20
20 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ում նախագահող Հունաստանը կարևորում է Կոսովո երկրամասի ինտեգրումը ԵՄ–ին, սակայն հրաժարվում է խոսել Կոսովոյի անկախության ճանաչման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով լրատվամիջոցներին։

Անկախության ճանաչման հարցը բարձրացրել են  լրագրողները Հունաստանի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսի և Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի բանակցություններից հետո։ «Շուտով Աթենքում կբացվի Կոսովոյի գրասենյակը`կապի գծով։ Մեր նպատակն է բարելավել կապերը, դրանք ավելի արդյունավետ դարձնել, ինչպես նաև ավելացնել հունական ներդրողների թիվը Կոսովոյում»,– հայտարարել է Թաչին։

Վենիզելոսը` որպես ԵՄ խորհրդի նախագահ, կողմ է արտահայտվել ԵՄ–Կոսովո հարաբերությունների ամրապնդմանը։ «Կոսովոն եվրոպական հստակ հեռանկար ունի, որը համապատասխանում է արևմտյան Բալկանների ողջ տարածաշրջանի հեռանակարին»,– ասել է նա և նշել, որ Կոսովոյում իրականացվող բարեփոխումները ճանապարհ են բացում դեպի Եվրոպա։

Լրագրողներից մեկը հարցրել է` Կոսովոյի կառավարության կողմից Աթենքում կապի գրասենյակ բացելը նշնակու՞մ է արդյոք, որ մոտ ապագայում Հունաստանը կճանաչի Կոսովոյի անկախությունը։ «Եվ ձեր կարծիքով ձեր որոշումը դրական ազդեցություն կունենա Կիպրոսի համար, որպեսզի նա փոխի Կոսովոյի հանդեպ վերաբերմունքը»,– հետաքրքրվել է լրագրողը։

«Մեզ համար պատմական նպատակ է Կոսովոյի եվրոպական ինտեգրումը, և ոչ միայն եվրոպական, այլև` եվրաատլանտյան ինտեգրումը։ Դա չափազանց կարևոր և խոստումնալից նախագիծ է, և անցումային շրջանում մենք ժամանակ ունենք, որպեսզի ճշտենք անհրաժեշտ քայլերը»,– պատասխանել է Վենիզելոսը։

Լրագրողը խնդրել է հստակեցնել` նշանակում է` Կոսովոն կարո՞ղ է միանալ ԵՄ–ին առանց Հունաստանի և ԵՄ ևս չորս անդամ–երկրների կողմից անկախության պաշտոնական ճանաչման։ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ եվրոպական օրենսդրության շրջանակում կարելի է լուծել բոլոր խնդիրները։ «Ես հասկանում եմ անհանգստությունը` կապված անկախության ճանաչման հետ»,– ասել է Վենիզելոսը և հիշեցրել ԵՄ–ի և Սերբիայի միջև սկսված բանակցությունների մասին։ Նրա խոսքով` նշանակում է, որ երկխոսություն է սկսում նաև Սերբիայի և Կոսովոյի միջև։ «Բելգրադի և Պրիշտինայի երկխոսությունը պատմական իրադարձություն է։ Այն կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև` գլոբալ իրավիճակի համար»,– ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։