481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավանդական ընդդիմությունն ավերակների մեջ է. փորձագետ
12:38
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ավանդական ընդդիմությունն ավերակների մեջ է , «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` գնահատելով Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահության ընթացքում երկրում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով` այսօր կարելի է խոսել խորհրդարանական ավանդական ընդդիմության ապաայժմեականացման մասին։

«Միավորվելու, վարչապետի հանդեպ անվստահություն արտահայտելու փորձերը այն ժամանակ, երբ բոլորին հասկանալի էր, որ խորհրդարանի մեծամասնությունը իշխող Հանրապետական կուսակցության ձեռքում է, ինչպես նաև այն հանգամանքը, որ ակտիվիստները, կարևոր չէ` ինչպիսի, ավելի ակտիվ են, ավելի պահանջված, քան ավանդական քաղաքական ուժերի առաջնորդները, չափազանց խոսուն են»,– ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ ներքին քաղաքականության մեջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրեթե բացակայում է ընդդիմադիր դաշտը, ինչը բավականին ձեռնտու է իշխանության համար և տխուր` երկրի քաղաքական զարգացման համար։

«Երկրի քաղաքական և տնտեսական վիճակի հանդեպ հասարակության դրսևորած դժգոհության ֆոնին ընդդիմադիր դաշտը համարժեք արձագանքելու կարողություն չունի, և մենք տեսնում ենք, որ ավելի ակտիվ է քաղաքացիական հասարակությունը»,– ասաց փորձագետը` ավելացնելով, որ անձամբ Սերժ Սարգսյանի համար մեկ տարում առանձնապես խնդիրներ չեն եղել ներքին դաշտում։

«Արտաքին քաղաքականության մեջ մենք տեսանք, որ փաստորեն անհաջողությամբ ավարտվեց ևս մեկ նախաձեռնություն` ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Սակայն դա չի նշանակում, որ եվրաինտեգրման գործընթացն ավարտվեց, այն կշարունակվի, սակայն բոլորվին այլ արագությամբ, այլ նպատակներով ու հեռանկարներով»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` անցած տարին ղարաբաղյան հարցում նույնպես տեղաշարժեր չբերեց։

«Եթե այս տարին մենք նախադասությամբ բնորոշենք, ապա տարին ստատուս–քվոյի շարունակումն էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ»,– ասաց Մինասյանը։

Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում` ստանալով քվեների 58,64 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում պարտված «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (36,74%) չի ընդունել քվեարկության արդյունքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: