480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրող Կիսելյովը պարգևատրվել է «Հայրենիքի նկատմամբ արժանիքների համար» չորրորդ աստիճանի շքանշանով. հրամանագիր
11:20
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հեռուստահաղորդավար, «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին «Հայրենիքի նկատմամբ արժանիքների համար» չորրորդ աստիճանի շքանշանով, համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

«Պարգևատրել «Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերություն», ««Ռոսիա հեռուստաալիք» պետական հեռուստատեսային ընկերություն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղի լրատվական ծրագրերի տնօրինության թղթակիցների քաղաքական խմբի մեկնաբան, ««Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին «Հայրենիքի նկատմամբ արժանիքների համար» չորրորդ աստիճանի շքանշանով, քաղաք Մոսկվա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Կիսելյովը պարգևատրվել է ձեռք բերած աշխատանքային հաջողությունների, ՌԴ սոցիալ–տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, հումանիտար ոլորտում ունեցած արժանիքների, օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության, բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կիսելյովը ծնվել է 1954 թ.–ի ապրիլի 26–ին Մոսկվայում։ Ավարտել է Լենինգրադի Ա.Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նորվեգերենի բաժինը։ 1978–1989 թթ.–ին աշխատել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի օտարալեզու խմբակցությունում (Մոսկովսկոյե ռադիո) նորվեգերենի, լեհերենի խմբակցություններում, ինչպես նաև Համաշխարհային ռադիոյի ծառայությունում անգլերեն լեզվի բաժնում։ 2001 թ.–ից «Էխո Մոսկվի» ռադիոկայանում «Ուղիղ խոսք» ծրագրի մշտական հեղինակն է։ 2006 թ.–ից մինչև հիմա «Ազգային շահ» հասարակական–քաղաքական թոք–շոուի հաղորդավարն է, որը հեռարձակվում է ուղիղ եթերում «Ռոսիա» հեռուստաալիքով։ 2008 թ.–ի հուլիսից Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է։

ՌԴ նախագահը դեկտեմբերի 9–ին հրամանագիր է ստորագրել «ՌԻԱ Նովոստի» գործակալության հիմքի վրա «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին, որը կգլխավորի Կիսելյովը։ Նոր գործակալության կազմում ներառված կլինի նաև «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: