486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է կիրառի «եղեռն» տերմինը որպես Հայոց ցեղասպանության հոմանիշ. փորձագետ
17:45
10 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հրեական Հոլոքոստի օրինակով Հայաստանը պետք է կիրառի «եղեռն» տերմինը որպես ցեղասպանության հոմանիշ, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Առավոտ» թերթը մեջբերում է երկուշաբթի մամուլի ասուլիսում Ալեքսանդր Մանասյանի կատարած ձևակերպումը. «Օբաման կանգ առավ եղեռն բառի վրա: Բայց սա լավ առիթ է, որ եղեռնը շրջանառության մեջ դնեինք ու ցեղասպանություն բառն ունենար իր հոմանիշն, այնպես, ինչպես հրեաների մոտ է»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամեն տարի ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ելույթ է ունենում հայ ժողովրդին ուղղված ուղերձով` 1915 թվականի իրադարձությունները կոչելով «Մեծ Եղեռն»։

Մանասյանի խոսքով` հայերը կարող են դա անել, որովհետեւ ոչ մի ժողովուրդ սեփական հայրենիքում չի ցեղասպանվել ու «փոխանակ շատ խնդրեինք Օբամային, պետք է շրջանառության մեջ դնենք նրա արտաբերած բառը»:

Այս կապակցությամբ նա բարձրացրել է ևս մեկ կարևոր հարց` այն կարծիքի վերացումն է, թե Հայոց ցեղասպանությունն իրականացվել է ոչ թե Թուրքիայի, այլ Օսմանյան կայսրության կողմից։ «Մենք պետք է ցույց տանք, որ ցեղասպանությունը եղել է ոչ միայն 15 թվականին, այլ ցույց տանք նաև այն, որ գործընթաց է եղել և շարունակվել ու շարունակվում է առայսօր»,– քաղաքագետի խոսքն է մեջբերում թերթը։

«Հայելի» մամուլի ակումբի կայքը ներկայացնում է Մանասյանի` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` հայ–թուրքական սահմանի բացելու մասին կոչի վերաբերյալ մեկնաբանությունը։ «Եվրոպան վախենում է, որ ցեղասպանության հանցագործությունը չընդունած մի հանցագործ հանկարծ կդառնա եվրոպական ընտանիքի անդամ»,– նշել է Մանասյանը։

Քաղաքագետի խոսքով, Եվրոպան վտանգավոր է համարում այդպիսի անցյալ ու վարքուբարք ունեցող Թուրքիայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին։ Բացի այդ, ըստ նրա, Եվրոպան զգուշանում է Թուրքիայի անդամակցումից ԵՄ–ին նաև վերջինի մեծաքանակ բնակչության և դրա ժողովրդագրական վարքի առանձնահատկությունների պատճառով։ «Եվրոպական կառույցներում թուրքերը ներկայացուցիչներ կունենան բնակչության թվին համապատասխան»,– կայքը մեջբերում է քաղաքագետի խոսքը։

A1+ պորտալը բերում է Անգելա Մերկելի կոչի ևս մեկ հնարավոր պատճառ, որ նշել է Ալեքսանդր Մանասյանը։ Նա կարծում է, որ հետաձգելով Թուրքիայի անդամակցումը ԵՄ–ին, եվրոպական հանրությունը հույս ունի ստիպել նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ առաջընթացի հասնել թուրքական հասարակության գիտակցությունում, «և թուրքերը կդադարեն ցեղասպան համարվել»։

Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով, փետրվարի 7–ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան պետք է առերեսվի իր պատմության հետ Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև բացի Հայաստանի հետ սահմանը։ Կանցլերն այդ մասին հայտարարել է Էրդողանի` Հայոց ցեղասպանության մոտեցող 100–ամյակի հարցում զգույշ լինելու նախազգուշացումից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: