486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Մայդանը սպասում է, որ Սոչիում անցկացվող օլիմպիադայից հետո իշխանությունը ուժ կկիրառի. հայ քաղաքագետ
17:40
10 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կիևի Մայդանը սպասում է, որ Սոչիում անցկացվող օլիմպիադայից հետո իշխանությունը ուժ կկիրառի, կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի տեղակալ Անուշ Սեդրակյանը։

«Եվ այդ ուժի ցուցադրումը Ուկրաինայում կլինի։ Չեմ կարող կանխատեսել` ինչ հետևանք կունենա, սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում Յանուկովիչը կզրկվի իր բոլոր ատրիբուտներից մինչև 2015 թվականը, կստեղծվի ազգային համաձայնության կառավարություն կամ նման մի բան։ Ուկրաինան կլուծի իր անկախության, ինքնավար կարգավիճակի հարցը»,– հայտարարեց Սեդրակյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետության կոլապսի, իշխանության և ընդդիմության մարգինալացման և միաժամանակ ընդդիմադիր առաջնորդների միացման անհնարինության վկայությունն են։

Ինչ վերաբերում է բռնության էսկալացիայի հնարավորությանը, քաղաքագետն ասաց, որ «բռնության աստիճանն արդեն անցել է, և այն էլ ավելի կմեծանա»։

Ըստ նրա` այնքան կարևոր չէ, թե կողմերը որ մեկը կհաղթի, որքան այն, թե ուկրաինական պետությունը կկարողանա հաղթահարել կոլապսն ու պահպանել երկրի արևմտյան և արևելյան հատվածների փոխազդեցությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: