480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը միջուկային օբյեկտներում տարվող աշխատանքները դադարեցնելու մտադրություն չունի. ԶԼՄ
15:36
10 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Թեհրանը չի ծրագրում փակել իր միջուկային օբյեկտներից ոչ մեկը, քանի որ ուրանի հարստացումը համարում է իր անքակտելի իրավունքը, երկուշաբթի հաղորդել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը` վկայաբերելով Իրանի արտաքին գործերի Եվրոպայի երկրների և ԱՄՆ  գործերով փոխնախարար Տահթ–Ռավանչիին։

Ըստ նրա, միջուկային օբյեկտներում տարվող աշխատանքները չեն դադարեցնի, թեև Իրանը ձգտում է վերացնել միջազգային հանրության` Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունը։

«Հաջորդ շաբաթ մենք պատրաստվում են Վիեննա մեկնել (Իրանի և  «վեցնյակի») բանակցությունների վերջին փուլն անցկացնելու համար... Մենք պատրաստ ենք վերացնել բոլոր մտահոգությունները (իրանական միջուկային գործի վերաբերյալ), սակայն այդ գործընթացը պետք է շարունակվի իրանցի ժողովրդի իրավունքի պահպանմամբ։ Այդ համատեքստում Իրանի միջուկային օբյեկտներից և ոչ մեկը չի փակվելու, և ուրանի հարստացումը շարունակվելու է, քանի որ դա իրանցի ժողովրդի անբաժան իրավունքն է»,– ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իրանն ու ՄԱԳԱՏԷ–ն ավելի վաղ համաձայնության են եկել Թեհրանում կայացած բանակցությունների յոթ լրացուցիչ «գործնական քայլերի» ուղղությամբ։ ՄԱԳԱՏԷ–ին առընթեր ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիի (Reza Najafi) տվյալներով, քայլերը պետք է իրագործվեն մինչև մայիսի 15–ը։

Փետրվար ի 18–ին Վիեննայում կանցկացվեն Իրանի բանակցությունները միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) հետ։ 2013 թվականի նոյեմբերին Իրանն ու «վեցնյակը» համաձայնության են եկել, որի պայմաններով Թեհրանը մասամբ դադարեցնում  է միջուկային ծրագիրը` իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Կողմերն անցել են համաձայնագրի իրագործմանը հունվարի 20–ին։ ՄԱԳԱՏԷ–ն ստուգում է այդ պայմանավորվածությունների կատարումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։