486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Շվեյցարիայում միգրացիայի նկատմամբ քվոտաներ մտցնելը հակասում է եվրոպական սկզբունքներին. Հունաստանի ԱԳՆ
10:49
10 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի Խորհրդում Հունաստանի նախագահությունն ափսոսանք է հայտնում Շվեյցարիայում կայացած «Զանգվածային իմիգրացիայի դեմ» նախաձեռնությանը նվիրված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ։ Եվրամիությունը կուսումնասիրի հանրաքվեի հետևանքները, որոնք հակասում են տեղաշարժման ազատության սկզբունքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հունաստանի ԱԳՆ–ի հայտարարությանը։

Շվեյցարիայի քաղաքացիները կիրակի կայացած հանրաքվեի ժամանակ աջակցել են Շվեյցարիայի ծայրահեղ աջ ժողովրդական կուսակցության (SVP) առաջարկին, որը վերաբերում է երկիր ժամանող միգրանտների թվի սահմանափակման համար միգրացիոն քաղաքականության խստացմանը։ Նախնական տվյալներով` «Զանգվածային իմիգրացիայի դեմ» օրենսդրական նախաձեռնությանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 50,4 տոկոսը։ SVP–ի առաջարկը նախատեսում է օտարերկրացիների համար ամենամյա քվոտաների քաղաքականության վերադարձը։ Քվոտաները կմշակվեն ավելի ուշ։

«ԵՄ քաղաքացիների միգրացիայի նկատմամբ քվոտաների ներդրումը հակասում է Եվրոպական Միության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մարդկանց ազատ տեղաշարժի սկզբունքին, որն ամրագրված է համապատասխան երկկողմ համաձայնագրում, որը ուժի մեջ է։ Այն առանցքային համաձայնագիր է մեր հարաբերությունների ներդաշնակ զարգացման համար», – նշվում է Հունաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ` ԵՄ նախագահության անունից։

Հունաստանը հիշեցնում է, որ անձանց ազատ տեղաշարժը Եվրոպական նախագծի հիմնարար սկզբունքներից մեկն է և Շվեյցարիայի ու ԵՄ անդամ–պետությունների բոլոր քաղաքացիների հիմնական իրավունքներից է, այն հարկավոր է պահպանել և ընդլայնել։ «ԵՄ–ն պետք է ուսումնասիրի հանրաքվեի արդյունքների հետևանքներն ու պատրաստ է աշխատել Շվեյցարիայի Համադաշնության կառավարության հետ խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար», – ընդգծել  է Հունաստանի ԱԳՆ–ն։

ԵՄ–ի և Շվեյցարիայի միջև 2002 թ.–ից գործում է «Քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը», որը հանում է միգրացիոն սահմանափակումները ԵՄ–ի երկրների հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։