477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ներողություն է խնդրել ԵՄ–ից հեռախոսազրույցում թույլ տված խոսքերի համար
12:08
07 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ներողություն է խնդրել եվրոպացի դիվանագետներից հեռախոսազրույցում Եվրամիության հասցեին թույլ տված կոպիտ խոսքերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Նախօրեին Youtube պորտալում հայտնվել է մի ձայնագրություն, որում, ինչպես ենթադրվում է, Նուլանդը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը քննարկում են Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը։ Երկխոսության ընթացքում կնոջ ձայնը չափազանց կոպիտ է արտահայտվում Ուկրաինայում ԵՄ–ի գործողությունների մասին` օգտագործելով անպարկեշտ արտահայտություն։

«Թույլ տվեք հայտնել, որ նա արդեն կապ է հաստատել ԵՄ–ի գործընկերների հետ և, իհարկե, ներողություն է խնդրել»,– հայտնել է պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին։ Նա միաժամանակ հրաժարվել է հաստատել կամ հերքել համացանցում տեղադրված ձայնագրության իսկությունը։

Ամերիկացի պաշտոնյաները հասկացրել են, որ զրույցի գաղտնալսման հետևում կարող են կանգնած լինել ռուսներ, քանի որ ձայնագրության հղումն առաջին անգամ իբր հայտնվել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի օգնական Դմիտրի Լոսկուտովի Twitter–ում։ Հենց Լոսկուտովի միկրոբլոգ է դիմել երկխոսության երկրորդ անդամը`Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը։

«Վայելում ենք Դիմայի թվիթն այստեղ Կիևում»,– գրել է դեսպանը` իր հաղորդագրությանը կցելով մի լուսանկար, որում բացի իրենից և Նուլանդից, պատկերված են ուկրաինական ընդդիմության երեք առաջնորդներ` Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը։ Պայետի ձեռքին պլանշետ է, և լուսանկարում բոլորը ծիծաղում են։

Լոսկուտովը, մեկնաբանելով ամերիկյան կողմի մեղադրանքները, հետագա հաղորդագրություններում մատնանշել է, որ իր թվիթը հայտնվել է, երբ զրույցի ձայնագրության մասին տեղեկությունն արդեն տարածվել էր ցանցում։ «Ես պարզապես մոնիթորինգ էի կատարում համացանցում, մինչ իմ վերադասը (Ռոգոզինը) հանդիպում էր չինացի առաջնորդի հետ»,– գրել է նա` նշելով նաև, որ իր Twitter–ը ոչ պաշտոնական բնույթ է կրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: