481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ արտգործնախարարությունը զինված հակամարտությունների բոլոր մասնակիցներին հորդորում է «օլիմպիական հրադադար» հայտարարել
10:44
06 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կոչ է անում զինված հակամարտությունների, առաջին հերթին սիրիական հակամարտության բոլոր մասնակիցներին հրադադար հայտարարել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ, նշվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնությունը` որպես Ձմեռային օլիմպիադայի կազմակերպիչ,  հաստատակամորեն կոչ է անում զինված հակամարտությունների բոլոր մասնակիցներին` անկախ երկրներից և մայրցամաքներից, այդ ժամանակաընթացքում «օլիմպիական հրադադար» հայտարարել։ Մեր կոչն առաջին հերթին ուղղված է Սիրիայում արյունահեղ հակամարտության կողմերին, որը լուրջ ապակայունացնող ներգործություն ունի ոչ միայն այդ երկրի մթնոլորտի, այլև տարածաշրջանի վրա», – հինգշաբթի նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳՆ–ից հիշեցրել են, որ այս քայլը համապատասխանում է 2013թ.–ի նոյեմբերի 6–ին Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ–ի ԳՎ–ի «Սպորտի և օլիմպիական իդեալների մարմնավորման միջոցով երկրագնդի վրա խաղաղության և ավելի երջանիկ կյանքի հաստատման» 68/9 բանաձևին։ Ավելի վաղ «օլիմպիական հրադադարի» մասին կոչով դիմել էր նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ 

«Սիրիայում քաղաքական–դիվանագիտական կարգավորման հասնելու նպատակով հունվարի 22–ին սիրիական հարցին նվիրված Միջազգային համաժողով կազմակերպվեց, իսկ դրան հաջորդեցին ՄԱԿ–ի միջնորդությամբ Ժնևում մեկնարկած միջսիրիական բանակցությունները», – ավելացրել են ՌԴ ԱԳՆ–ում։

ՄՕԿ–ը 2011 թ.–ի սեպտեմբերին «ՌԻԱ Նովոստի» խմբին տրամադրել է Օլիմպիադայի հատուկ լիազորված լրատվական գործակալության կարգավիճակ (հյուրընկալող ազգային գործակալություն), որի կազմում ներառված է «Р-Спорт» մարզական նորությունների գործակալությունը, 2013 թ.–ի մարտին ՌԻԱ Նովոստիին տրամադրվել է Սոչիում կայանալիք Պարալիմպիկ խաղերի հյուրընկալող գործակալության կարգավիճակ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: