478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը կառավարության նկատմամբ անվստահության քվեի վերաբերյալ խորհրդատվություններ կանցկացնեն
17:30
05 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերը` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, ՀՅԴ–ն, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), կառավարությանն անվստահության քվե հայտարարելու հարցով խորհրդատվություններ կանցկացնեն, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը։

«Գազի պարտքի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության տապալումից հետո ժամանակն է բարձրացնել Հայաստանի կառավարության հրաժարականի հարցը»,– ասաց Զուրաբյանը։

Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի մերժել է խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունների` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի քննարկման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի վերաբերյալ առաջարկը։

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ են քվեարկել 44 պատգամավոր, դեմ` 58, ձեռնպահ` 3։

«Այդ քվեարկությունը ցույց է տվել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կառավարության գործարքները սքողող քաղաքական ուժ է։ Բացի այն, որ ՀՀԿ–ն սքողել է գործարքը, այն նաև համարձակություն է ունեցել կողմ քվեարկել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, թեև բազմաթիվ հանրապետականներ նույնպես հարցեր ունեն այդ թեմայով` ոմանք ձեռնպահ են մնացել քվեարկությունից կամ չեն մասնակցել դրան»,– ասաց Զուրաբյանը։

«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2014 թվականի հունվարի 16-ին ստորագրել են «ՀայՌուսԳազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի պայմանագիրը։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել իր 20 տոկոսանոց մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու պայմանագրի ստորագրմանը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը կվաճառվեն 156 միլիոն դոլարով ` կուտակված պարտքերի դիմաց։ 300 մլն դոլարի պարտքը կուտակվել է 2011–2013 թթ.–ին  նախկին գնով (հազար խորանարդ մետրի դիմաց` 180 դոլար, չնայած սակագնի փաստացի բարձրացմանը) գազասպառման դիմաց վճարի մասին ռուսական կողմի հետ պայմանավորվածության արդյունքում։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարում է հայկական կողմը, իսկ պարտքի երկրորդ մասը վճարվում է ռուսական գործընկերոջ կողմից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։