477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Փոստանջյանի` ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության լեգիտիմությունը բողոքարկելու փորձը դատապարտված է ձախողման. Պատվիրակության ղեկավար
14:41
04 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի` պատվիրակության լեգիտիմությունը բողոքարկելու հնարավոր փորձն ի սկզբանե դատապարտված է ձախողման, հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը։

Փոստանջյանը 2013 թվականի հոկտեմբերի 2–ին ԵԽԽՎ նիստում հարց էր տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այն մասին, թե ով է վճարել վերջինիս տանուլ տված գումարները եվրոպական խաղատներից մեկում։ Պետության ղեկավարը հերքել էր այդ պնդումները` պատասխանելով, որ խաղատներում չի խաղում։

Արդեն հաջորդ օրը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Փոստանջյանին ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության կազմից հեռացնելու մասին` հաշվի առնելով նրա վարքը Խորհրդարանական Վեհաժողովի նիստում։

«Նման նախաձեռնությունը, եթե նույնիսկ և իրագործվեր, չի կարող որևէ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Շատերն էին դա գիտակցում, և նույնիսկ նրանք, ովքեր խոստանում էին Փոստանջյանին, որ կբարձրացնեն այդ հարցը, ի վերջո գիտակցեցին մտահղացման անհեռանկար լինելը»,– երեքշաբթի ասաց Հարությունյանը լրագրողներին։

Ըստ նրա, ԵԽԽՎ–ում այս կամ այն պատվիրակության լեգիտիմությունը բողոքարկելու համար անհրաժեշտ է ունենալ, առնվազն, հինգ երկրների տասը պատգամավորների աջակցությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: