478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ–ն ավելացրել է Հայաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը, ընդդիմությունը սպառնում է բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը
14:45
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանական նիստի ընթացքում հանդես է եկել Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու առաջարկով։

Ինչպես հայտարարել է Գալուստ Սահակյանը քվեարկությանը նախորդող քննարկումների ժամանակ, հարկավոր է հասցնել հինգի հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ պատգամավորների թիվը, խորհրդարանում ներկայացուցչությամբ երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ–ն պետք է ունենա երկու պատգամավոր, մնացած կուսակցությունները` մեկական պատգամավոր։

Առաջարկին «կողմ» է քվեարկել 67 պատգամավոր, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Բոլոր ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին։

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի խոսքերով` խորհրդարանական փոքրամասնությունն այս պահվածքով փորձում է խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ «դա ձեզ չի հաջողվի»։

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն իր հերթին ընդգծել է, որ նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում է նախորդ տարվա դեկտեմբերին գազին վերաբերող համաձայնագրերի քվեարկության ժամանակ ստեղծված իրավիճակով։

ՀՀ ԱԺ–ն նախորդ տարվա դեկտեմբերի 23–ին կայացած արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագիրը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցերն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցման մասին պայմանագիրը։ Քանի որ, ինչպես հայտնեց խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմությունն ինչ–որ ձևով մի շարք պատգամավորներից վերցրել է էլեկտրոնային քվեարկության քարտերը, քվեարկությունն անցկացվել է ձեռքեր բարձրացնելու և հաշվիչ հանձնաժողովի կողմից ձայների հաշվարկման միջոցով։ Քվեարկությունը կայացել է ոչ իշխանամետ խմբակցությունների բացակայության պայմաններում։ Հաշվիչ հանձնաժողովի կազմում 7 հոգի է, որոնցից չորսը` ոչ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները, լքել են նիստերի դահլիճը, և հանձնաժողովը շարունակել է աշխատել երեք հոգանոց կազմով

«Ստացվում է, որ չորս մարդ, բոյկոտելով Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, կարող են խանգարել խորհրդարանի աշխատանքին։ Դա անարդար է», – նշել է Բադեյանը։
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պահանջել է ներկայացնել այդ առաջարկը օրինագծի տեսքով, քանի որ մնացած կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրել հարցը։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ եթե առաջարկը հավանության արժանանա, ապա ՀԱԿ–ը կբոյկոտի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները։
«Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն աջակցել են օրինագծի տեսքով որոշումը ներկայացնելու առաջարկին։

ԲՀԿ–ից պատգամավոր Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ նման կերպով խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, ընդունում է, որ հաշվիչ հանձնաժողովի` գազին վերաբերող պայմանագրերի մասին հաշվետվությունը անվավեր էր, և գազային պայմանագրերը, ըստ էության, հավանության չեն արժանացել խորհրդարանի կողմից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: