481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Բրահիմին կարծում է, որ սիրիական իշխանությունները հակված են երկրում հակամարտության ռազմական լուծմանը
11:34
01 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի իշխանությունները մինչ օրս հակված են Սիրիայի հակամարտության ռազմական լուծմանը, որը շարունակվում է արդեն երեք տարի և միջազգային կազմակերպությունների գնահատականներով ավելի քան 130 հազար կյանք է խլել, կարծում է ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում` նա հիշեցրել է, որ Բաշար Ասադի ռեժիմի ներկայացուցիչները «Ժնև-2» բանակցությունների առաջին ռաունդի ընթացքում բազմաթիվ անգամ հայտարարել են, որ «պատրաստ են կոմյունիկե ընդունել և այն իրականացնել»։ «Եվ ամեն օր նրանք (իշխանությունների ներկայացուցիչները) կրկնում են` առաջնահերթությունն ահաբեկչությունն է։ Սիրիայի խնդիրն արտասահմանյան ինտերվենցիայի, արտասահմանյան միջոցների և զենքի խնդիրն է։ Եվ եթե մեզ հաջողվի դա կանգնեցնել, ապա Սիրիային կհաջողվի ինքնուրույն լուծել սեփական խնդիրները երկրի ներսում, և այդ ժամանակ պետք չի լինի ոչ «Ժնևը», ոչ էլ այլ բանակցություններ»,– հայտարարել է Բրահիմին։

ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի պատվիրակը նշել է, որ ինչ–որ փուլում երկու կողմերն էլ հավատացել են հակամարտության ռազմական լուծմանը։ «Այժմ, հնարավոր է, ընդդիմությունը հեռանում է այդ մտքից»,– ասել է նա, ավելացնելով, որ ընդդիմությունը միաժամանակ մի շարք վերապահումներ է կատարում։

«Բայց ռեժիմը պնդում է, որ ուժային լուծում է հարկավոր»,– ասել է Բրահիմին։

Սիրիայի խաղաղ կարգավորման «Ժնև-2» միջազգային համաժողովի առաջին ռաունդը, որը շարունակվում էր ավելի քան մեկ շաբաթ, ավարտվեց ուրբաթ։ ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցչի խոսքով, բանակցությունները «մեկնարկեցին ծանր, և առաջխաղացումը փոքր է»։ Ըստ էության, պատվիրակությունները չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ոչ մի կետով։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությունը դիրքերը հանձնել և իշխանության մարմնի կազմն ու ձևաչափը քննարկել չցանկանալու մեջ։ Դամասկոսի ներկայացուցիչներն իրենց հերթին դժգոհ են ընդդիմադիր պատվիրակության կազմից և պնդում են Ասադի հակառակորդների ավելի լայն ներկայացվածություն։

Ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես ակնկալվում է, կսկսվի Ժնևում փետրվարի 10–ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: