486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ կապերը Հայաստանի հետ
10:41
31 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ կապերը Հայաստանի հետ, նշել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը պետական այցի շրջանակներում Պրահայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ 

Ինչպես հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Չեխիայի Սենատի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում: Նա վստահեցրել է, որ Չեխիան ցանկանում է, որ բոլոր խնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով։

Նա ընդգծել է, որ խաղաղության ապահովման կարևոր գրավականներից է երկրի տնտեսության զարգացումը, և Չեխիան պատրաստակամ է ընդլայնել ու սերտացնել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի: Նա կարևորել է հատկապես համագործակցությունն ավանդական ոլորտներում՝ սննդարդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, գիտության և այլ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ հայ-չեխական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ կայացող Հայաստանի նախագահի պետական այցը կխթանի երկկողմ հարաբերությունները։

Նախագահը նշել է, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում, ինչը, նրա համոզմամբ, բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից: Նախագահը գոհունակությամբ է նշել երկու երկրներում դեսպանությունների բացման մասին, փաստել, որ վերջին շրջանում ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, հաճախակիացել են բարձրաստիճան փոխայցելությունները։

ՀՀ նախագահը նշել է, որ չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը ցածր մակարդակի վրա է, այնուամենայնիվ, առևտրաշրջանառության ծավալը  2012-ի համեմատ 2013թ. 40 տոկոսով աճել է:

Զարգացման հայկական գործակալության տվյալների համաձայն` Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–դեկտեմբերին կազմել է 28,1 մլն դոլար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: