481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի պաշտոնյաների և ընդդիմադիրների համար. գործակալություն
10:38
30 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Սպիտակ տունը ֆինանսական պատժամիջոցներ է նախապատրաստում Ուկրաինայի պաշտոնատար անձանց և բողոքի ակցիաների առաջնորդների համար, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով ԱՄՆ–ի կոնգրեսի աշխատակազմի անանուն աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով` նրանք քննարկում էին պատժամիջոցների նախապատրաստման հարցը Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Նրանք նաև հայտարարել են, որ պատժամիջոցների փաթեթի մանրամասները դեռ չեն մշակվել, բայց պատժամիջոցները կարող են օպերատիվ կերպով կիրառվել բռնության շարունակման դեպքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ն ակտիվ դիրք է զբաղեցնում ուկրաինական կառավարության և ընդդիմության միջև տարաձայնություններում` սատարելով Ուկրաինայի եվրաինտեգրմանը և բողոքի շարժմանը։ ԱՄՆ–ի փոխնախագահ Ջո Բայդենն արդեն հայտարարել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականության մասին։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ էր հայտարարել արտոնագրերն Ուկրաինայի` 2013 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին «Եվրամայդանի» ուժային ցրմանը մասնակցած քաղաքացիների համար։

Ուկրաինայում հանրահավաքները սկսել են նախորդ տարվա նոյեմբերին, երբ նախարարների կաբինետը հայտարարել էր, որ եվրաինտեգրման գործընթացը դադարեցվում է։ Հունվարի 19-ին Կիևում բախում եղավ արմատականների ու իրավապահ մարմինների միջև, ինչի հետևանքով մահացավ երեք մարդ։ Ընդդիմությունը պահանջեց կառավարության հրաժարականն ու եվրաինտեգրման գործընթացի շարունակությունը։ Բողոքի հերթական ալիքը բարձրացավ, երբ Ռադայում ընդունվեց մի շարք օրենքների փաթեթ, որոնք խստացնում էին բողոքի ակցիաների ընթացքում գրանցված  խախտումների պատասխանատվությունն ու ուժեղացնում վերահսկողությունը համացանցում։ ԱՄՆ–ն, ԵՄ–ն և Ուկրաինայի ընդդիմությունը պահանջեցին չեղյալ հայտարարել այդ օրենքները։ Երկրի նախագահը հունվարի 28-ին ընդունեց վարչապետի ու նախարարական կաբինետի հրաժարականները։ Վարչապետի պարտականությունները կատարում է առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը։-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: