484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ–ի Գերագույն վեհաժողովի ղեկավարը միացել է Սոչիի Օլիմպիադայի ընթացքում հաշտություն պահպանելու կոչերին
10:27
30 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՄԱԿ–ի Գերագույն վեհաժողովի նախագահ Ջոն Էշը հաշտության կոչ է արել Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակահատվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիսավոր կերպով կոչ եմ անում (ՄԱԿ) անդամ երկրներին ցույց տալ իրենց հավատարմությունն Օլիմպիական հաշտությանը 2014 թվականին Սոչիում անցկացվելիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման ընթացքում և կոնկրետ գործողություններ ձեռնարկել տեղական, ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներով` խաղաղության մշակույթին ու ներդաշնակությանը հաշտության ոգու հիման վրա օժանդակելու և ամրապնդելու նպատակով»,– ասել է Էշը։

«Ես նաև հորդորում եմ ողջ աշխարհի զինված հակամարտություններում պատերազմող բոլոր երկրներին Օլիմպիական հաշտության ընթացքում համարձակ կերպով պայմանավորվել հրադադարի մասին ` դրանով իսկ վեճերի խաղաղ կարգավորման հնարավորություն ընձեռելով»,– ընդգծել է ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի ղեկավարը։

2013 թվականի նոյեմբերին Գերագույն վեհաժողովը Սոչիի Օլիմպիադայի ժամանակահատվածում հաշտության կոչ պարունակող բանաձև է ընդունել։ Նմանատիպ կոչով հանդես է եկել նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։