478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության քսան լրագրողներ կկանգնեն Եգիպտոսի դատարանի առջև. գործակալություն
19:12
29 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի քսան լրագրողներ կկանգնեն Եգիպտոսի դատարանի առջև` ահաբեկչական խմբին անդամակցելու, ահաբեկիչներին աջակցելու և կեղծ լուրեր տարածելու կասկածանքով, հայտնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը։

Դատախազության հայտարարությունում նշվում է, որ մեղադրյալների թվում Նիդեռլանդների քաղաքացի է, երկու բրիտանացի հպատակներ և մեկ ավստրալացի։ Նրանք բոլորը, պետական մեղադրանքի վարկածով, օգնել են «ահաբեկչական կազմակերպությանը»` կեղծ տեղեկություններ տարածելով։ Հայտարարությունում նշվում է, որ 20 լրագրողներից բաղկացած խումբը տեղեկատվական ցանց է ստեղծել։ Նրանք «աղավաղել են տեղեկատվական պատկերը», ինչն «օգնել է ահաբեկչական խմբին հասնել իր նպատակներին և ազդել հասարակական կարծիքի վրա»,– ասվում է հայտարարությունում։

Ութ լրագրողներ կալանավորված են։ Ենթադրվում է, որ նրանց թվում հեռուստաալիքի երեք աշխատակիցներ են, որոնց ձերբակալել են նախորդ տարվա վերջին։ Մյուսների ինքնությունը չեն պարզել։ Ավելի վաղ հեռուստաալիքի լրագրողներին կալանքի տակ առնելու մասին հաղորդվել էր միայն նախորդ տարվա օգոստոսին, երբ երկու լրագրողներ էին ձերբակալվել, նշում է գործակալությունը։

Նախորդ տարվա հուլիսին Եգիպտոսի բանակի ներկայացուցիչները գահընկեց արեցին իսլամիստ նախագահ Մուրսիին  և երկրում անցումային ժամանակաշրջան հայտարարեցին։ Դեկտեմբերի վերջին երկրի կառավարությունը «Մահմեդական եղբայրներ» շարժումը պաշտոնապես ահաբեկչական կազմակերպություն ճանաչեց։

Մուրսիից հետո Եգիպտոսի իշխանության գլուխ անցած նոր ղեկավարությունը կարծում է, որ «Ալ Ջազիրան» կողմնակալ է լուսաբանում երկրի իրադարձությունները։ Եգիտպական հատուկ ծառայությունները բազմիցս լրագրողների ձերբակալություններ են իրականացրել հեռուստաալիքի մասնաճյուղի գրասենյակում։ «Ալ Ջազիրան» Հոսնի Մուբարաքի իշխանավարման ժամանակներից տեղեկատվական օժանդակություն է ցուցաբերել եգիպտացի իսլամիստներին, մասնավորապես, «Մահմեդական եղբայրներին» եթեր տրամադրելով, երբ պետական հեռուստաալիքների հասանելիությունը նրանց համար փակ էր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: