487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն արձակուրդի ընթացքում ծախսել է սեփական միջոցները. մամուլի քարտուղար
19:35
24 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդի ժամանակ անձնական միջոցներն է ծախսել, ասել է պետության նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` պատասխանելով Epress.am ինտերնետ–պարբերականի հարցմանը։

Ուրբաթ հարավկորեական chosun.com կայքը նյութ էր հրապարակել այն մասին, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել։ Հաղորդագրությունում նշվում էր, որ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող խումբը ծառայությունների համար 185 հազար դոլար են վճարել։ Հաղորդման մեջ նշվում է, որ պետության ղեկավարի հետ Հարավային Կորեայում են գտնվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել: Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով»,– նշել է Սաղաթելյանը։

Նա միաժամանակ նշել է, որ նշած գումարը ոչ թե միայն նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է:

«Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – ասել է Սաղաթելյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։