478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հավանություն է տվել ՄՄ–ի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումների ժամանակացույցին
14:17
23 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Հայաստանի` Մաքսային միությանը և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր տնտեսական տարածքին միանալու միջոցառումների (ճանապարհային քարտեզ) ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների ժամանակացույցին։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կառավարության որոշմամբ հաստատվում է միջոցառումների ժամանակացույցը, որն ընդգրկում է 262 միջոցառումից բաղկացած մոտ 20 բաժինր, որոնցից 150–ը պետք է իրականացվեն նախքան ՄՄ–ին անդամակցելը, իսկ մնացածը` անդամակցելուց հետո, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարևորել է ամբողջ թղթաբանության կոռեկտ թարգմանության և ամբողջ տերմինաբանության շտկման իրականացումը։

«Խոսքը թղթաբանության տերմինաբանության կիրառման մասին է, ինչը թույլ կտա լիովին լուծել փաստաթղթերի նույնականացման հարցը, իսկ ռուսերեն և հայերեն փաստաթղթերն ամբողջությամբ համադրելի կլինեն»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: