480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական դիվերսիաները պատերազմի վերսկսման ազդանշան չեն. փորձագետ
13:29
23 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ,  23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական դիվերսիաները չեն նշանակում, թե երկիրն առաջիկայում պատրաստվում է վերսկսել պատերազմը, կարծում է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Լևոն Մելիք–Շահնազարյանը։

«Ընդհանրապես ես չեմ կարծում, թե առաջիկայում պատերազմի վերսկսման հնարավորություն կլինի»,– հինգշաբթի կայացած ասուլիսի ընթացքում ասաց Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետի կարծիքով` ադրբեջանական կողմից պարբերական դիվերսիաններն ու սադրանքները նախևառաջ ուղղված են  Ադրբեջանի ընդդիմության և իշխող շրջանակների միջև առկա քաղաքական լարվածության թուլացմանը, ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելուն։

Մելիք–Շահնազարյանը կարծում է, որ պատերազմի վերսկսման հնարավորությունը քիչ է,քանի որ այս պահին հայկական զինված ուժերն ունեն ռազմական պատրաստվածության բարձր մակարդակ և մարտական ամուր ոգի, ինչը վկայությունն են հակառակորդի գրոհների ժամանակ նրանց ցուցադրած գործողությունները։

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի փորձի մասին խոսելիս` Մելիք–Շահնազարյանը նշեց, որ «Ոսկանապատ» կենտրոնի տվյալով` ադրբեջանական կողմն ունեցել է յոթ զոհ, իսկ վիրավորների մոտավոր թիվը  կազմել է 20-ից 30 մարդ։

Հայկական կողմից մահացել է զինծառայող Արմեն Հովհաննիսյանը, վիրավորներ չեն եղել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։