483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նալբանդյան. «Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ տարածքում գտնվելու կանոններում կարող են փոփոխություններ լինել»
18:57
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մաքսային միությանը Հայաստանի միացման բանակցությունների ընթացքում հնարավոր են փոփոխություններ առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում գտնվելու կանոններում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ռուսաստանում հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «ՌԴ մուտքի և ելքի մասին» և «ՌԴ–ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ՌԴ տարածք առանց վիզային ռեժիմի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները, այդ թվում` Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանում գտնվել 90 օր` 180 օրվա ընթացքում։

«Չեմ բացառում, որ հետագա գործընթացների ընթացքում, հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, և ոչ միայն դաշնակցային հարաբերությունները, թեև այդ բառով ամեն ինչ արդեն ասված է, կլինեն ինչ–որ գործընթացներ և զարգացումներ»,– չորեքշաբթի կայացած ասուլիսի ընթացքում ասաց Նալբանդյանը։

Նախարարը միաժամանակ նշեց, որ դա Ռուսաստանի կողմից ընդունած կարգ է, և այն պետք է հարգել, և յուրաքանչյուր երկիր իրավունք ունի նմանատիպ ընթացակարգեր սահմանել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: