486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչներն աննախադեպ հայտարարություն են հրապարակել
16:11
20 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի խոշոր հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ և իրավաբաններ, ինչպես նաև Մեջլիսի մի քանի պատգամավորներ, նախորդ շաբաթ օրը «Հրանտ Դինքի սպանությունը 2015 թվականի հեռանկարում» համաժողովի ժամանակ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ հայտարարություն են հրապարակել։

Ինչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց համաժողովի մասնակից, Արևմտահայերի ազգային ասամբլեայի խորհրդի անդամ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արագած Ախոյանը, հայտարարությունը հրապարակվել է նախօրեին, ժամը 15։00–ին` «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամին։

«1915 թվականի Հայոց ցեղասպանության/կոտորածի ճանաչման և թուրք հասարակությանը խայտառակությունից փրկելու վերաբերյալ առաջարկներ» խորագրով հայտարարությունը բաղկացած է 11 կետից և աչքի է ընկնում աննախադեպ խստությամբ։

Հայտարարության առաջին իսկ կետով համաժողովի մասնակիցները թուրք կառավարությանն առաջարկում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցել նյութական և բարոյական վնասը, ներողություն խնդրել և դատապարտել Ցեղասպանությունը։

«Անհրաժեշտ է վերականգնել օսմանահայերի, պոնտացի հույների և ասորիների հիշատակը, օրինակ` Էլդամաղ թաղամասը պետք է վերանվանել Կոմիտասի (Ստամբուլի Էլդամաղում ապրել է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը)»,– նշվում է հաղորդագրությունում։

Համաժողովի մասնակիցները մատնանշում են նաև այն փաստը, որ այսօր Թուրքիայում կան խորհրդանշական շենքեր, որոնք Օսմանյան կայսրության տարիներին առգրավել էին քրիստոնյա քաղաքացիներից։

Որպես Ցեղասպանության ճանաչման առաջին քայլ` առաջարկվում է վերադարձնել Ցեղասպանությունից տուժած Ղասաբյան ընտանիքի ժառանգներին այն շենքը, որն այսօր գործածվում է որպես Թուրքիայի նախագահի նստավայր։

Հայտարարության տակ ստորագրածները պահանջում են լուծարել Թուրքիայի վարչապետին առընթեր Չհիմնավորված ցեղասպանությունների պնդումների դեմ պայքարի հանձնաժողովը և 2014 թվականի պետբյուջեի փաստաթղթից հանել Ցեղասպանության մերժման ֆինանսավորման մասին պարբերությունը։

Հայտարարության տեքստի համաձայն, պետք է հրապարկել օսմանահայերի, պոնտացի հույների և ասորիների անձնագրային արխիվները, ապահովել դրանց հասանելիությունը, արևմտահայ արմատներ ունեցող հայերին, պոնտացի հայերին և ասորիներին թուրքական քաղաքացիության իրավունք տրամադրել, իսկ ցանկացողներին` անձնագրեր։

Հայտարարության առանձին կետը վերաբերում է օսմանահայերի, պոնտացի հույների և ասորիների սերունդների վերադարձին և տեղափոխմանն իրենց պատմական հողեր` առաջարկվում է հատուկ պայմանների ստեղծում և պետական օժանդակության ապահովում։

Այլ կետերով առաջարկվում է գաղտնազերծել Օսմանյան կայսրության կադաստրի և Զինված ուժերի արխիվները, հրապարակել թողած գույքի արձանագրությունները, դրանց փոխհատուցումը, բարձրացնել օսմանյան բանկերի արխիվները։

Մեկ այլ կետով առաջարկվում է հրապարակել օսմանյան իշխանությունների կողմից մահմեդական ընտանիքներին նվիրաբերած  մոտ 150 հազար քրիստոնյա կանանց և երեխաների ցուցակը։

Փաստաթղթի տակ դրված են, մասնավորապես, գրողներ Չինգիզ Աքթարի, Սաիթ Ջեթինօղլուի, իրավապաշտպան Բասքեն Օրհանի, Թուրքիայի հայտնի սոցիոլոգ, պրոֆեսոր Իսմայիլ Բեշըքչիի, պատմաբան Օկտան Օզելի ստորագրությունները։

Համաժողովին ներկա է եղել քրդական Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության (Barış ve Demokrasi Partisi) պաշտոնական ներկայացուցչությունը։

Ախոյանի խոսքով` միաժամանակ, ինչ–որ պատճառներով համաժողովի չէին հրավիրել Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչներին։

Համաժողովը կազմակերպել է Անկարայի մտքի ազատության կենտրոնի և Արևմտահայերի ազգային ասամբլեան։

Ախոյանը հայտնեց, որ հայկական կողմը (Արևմտահայերի ազգային ասամբլեա) չի ստորագրել հայտարարության տակ, քանի որ չի քննարկել այն։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։