478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան համալսարանը հատուկ պաշտոն է ստեղծել Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու համար
11:44
20 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կզբաղեցնի «բարձր դասի պետական ծառայողի» պաշտոն, որը հատուկ ստեղծվել է նրա համար ԱՄՆ–ի Թաֆթսի համալսարանին առընթեր Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում (The Fletcher School of Law and Diplomacy at Tufts University), գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Facebook սոցցանցում Սահակաշվիլու էջին։

«Այդ պաշտոնը ստեղծվել է առաջին անգամ և նախատեսված է այն բանի համար, որպեսզի Թաֆթսի համալսարանի ուսանողները շփվեն հայտնի առաջնորդների հետ և միջազգային մասշտաբի տարբեր ոլորտների փորձի հետ», – հայտարարել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Սթավրիդսը, ում խոսքերը հրապարակվել են նախկին նախագահի էջում։

«Սահակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, նա մի քանի օրից հրավիրված է Հարվարդի համալսարան` դասախոսություն կարդալու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

2013 թ.–ի հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում Սահակաշվիլին այլևս իրավունք չուներ առաջադրվել։ Ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին։ Դեկտեմբերի կեսերին Սահակաշվիլին հայտարարել էր, որ գտնվում է ԱՄՆ–ում, և իր նոր աշխատանքը նախատեսում է դասախոսություններ տարբեր ինստիտուտներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։