478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը կբարձրացնի նրա դերը տարածաշրջանում. արևելագետ
16:16
16 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը կբարձրացնի նրա դերը տարածաշրջանում, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

 «Չգիտեմ` ինչպես է տնտեսական տեսակետից, սակայն քաղաքական ասպեկտում ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը կբարձրացնի նրա դերը տարածաշրջանում», – ասաց Ոսկանյանը հինգշաբթի` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Արևելագետի կարծիքով` ՄՄ–ին միանալը Հայաստանին հնարավորություն կընձեռի ներկայացնել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, ինչն արդյունքում կհանգեցնի Անդրկովկասում և մասամբ նաև Մերձավոր Արևելքում նրա հեղինակության բարձրացմանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար չի անդրադառնա Իրանի հետ նրա հարաբերությունների վրա, Ոսկանյանը բացասական պատասխան տվեց` ընդգծելով, որ իրանցիները հարգում են այն երկրները, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում։

«Որքան շատ բարձրանա Հայաստանի դերը տարածաշրջանում, այդքան ավելի շատ դրական փոփոխություններ տեղի կունենան Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններում», – ասաց նա։

2013 թ.–ի դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին հայտարարեց, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը չի խոչընդոտի հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: