481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա մեծ քաղաքականություն. Աշոտյան
13:21
15 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա մեծ քաղաքականություն, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան։

ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին ժամանակներս հանդես են եկել մի շարք հրապարակային հայտարարություններով, որոնցում խիստ քննադատության են ենթարկել միմյանց տնտեսական քաղաքականությունը։

«Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն ակտիվորեն շրջանառվում է, սակայն չեմ կարծում, որ այս հարցերն այսօր ենթակա են քննարկման», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Աշոտյանը։

Նա ներկայացրեց մի քանի պատճառ, որոնք հաստատում են իր դիրքորոշումը։ Ըստ առաջին պատճառի`Քոչարյանը հայտարարել է, որ երեք պայման է պետք՝ երկրի օրհասական վիճակ, ժողովրդի պահանջ և իր կամքը: «Առաջին երկուսը ակնհայտ է որ չկան, երրորդը՝ չգիտեմ», – ասաց նա։

Երկրորդ պատճառը, որը թույլ է տալիս նախարարին կարծել, որ Քոչարյանը վերադարձի ուղիներ չի փնտրում, ժամկետներն են, որոնցում երկրորդ նախագահը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով։ Աշոտյանի խոսքերով` երբ 2007 թ.–ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակային կերպով հայտարարեց այն մասին, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, նա շատ լավ հասկանում էր, որ իր քաղաքական ռեսուրսը կբավարարի վեց ամսից ոչ շատ։ «Չեմ կարծում, որ երկրորդ նախագահի դեպքում 2014 թ.–ի հունվարն այն ժամկետն է, երբ հարկավոր է խոսել 2018 թ.–ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների մասին», – ասաց Աշոտյանը։

Նախարարի խոսքերով` Քոչարյանին պոտենցիալ կերպով աջակցող ոչ մի ուժ չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը` թուլացնել գործող վարչապետին և կառավարությանը` նման կերպով թուլացնել իշխանությունն ու նախագահին։

«Հետևաբար, եթե անգամ երկրորդ նախագահը ցանկանում է վերադառնալ, ապա գործող քաղաքական թիմով նա դա անել չի կարող», – ասաց Աշոտյանը։

Նա ավելացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար չկան նաև արտաքին քաղաքական նախադրյալներ։

Նախարարը չանդրադարձավ Քոչարյանի հայտարարությունների տնտեսական բաղկացուցչին, քանի որ դրանք, նրա խոսքերով, միայն առիթ էին անդրադառնալու քաղաքական հարցերին։ «Կյանքը ցույց է տալիս, որ խոշոր քաղաքական գործիչները հիշում են տնտեսության մասին միայն այն ժամանակ, երբ ցանկանում են լուծել քաղաքական հարցեր», – ասաց նախարարը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: