484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ընդդիմությունը հարկավոր է ոչ թե միավորել, այլ ստեղծել. փորձագետ
20:02
14 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ընդդիմությունը ընտրական շրջանից հետո գրեթե ամբողջությամբ փլուզվել է, և Հայաստանում նոր ընտրությունների ժամանակ այն հարկավոր է ոչ թե միավորել, այլ ստեղծել, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Վերջին համապետական ընտրությունները Հայաստանում եղել են 2013 թ.–ի նախագահական ընտրությունները, հաջորդը կլինեն 2017 թ.–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Հայաստանում նախորդ տարի ընտրական շրջանի ավարտից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը զբաղեցրել է գրեթե բոլոր հարթակները, իսկ ընդդիմությունը փլուզվել է», – երեքշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` իրենց դիրքերը հանձնեցին բոլոր ոչ իշխանամետ կուսակցությունները, այդ թվում` ԲՀԿ–ն և «Ժառանգությունը»։ Նրա խոսքերով` ԲՀԿ–ն պետք է իր թեկնածուին առաջադրեր նախագահական ընտրություններում, դուրս գար երկրորդ փուլ և պայքարեր մինչև վերջ։ «Արդյունքում նախագահը չէր փոխվի, սակայն երկրի քաղաքական իրավիճակն ամբողջովին այլ կլիներ», – ասել է Իսկանդարյանը։

Իսկ այժմ իշխող կուսակցությունը, նրա խոսքերով, իր համար ոչ մի սպառնալիք չի տեսնում, այդ պատճառով երկրում փոփոխություններ չեն նկատվում։

Քաղաքագետը նաև նշեց, որ իշխանության և ընդդիմության միջև մրցակցություն կառաջանար այն ժամանակ, երբ պատգամավորները խորհրդարանում բղավելու և սկանդալ ստեղծելու փոխարեն, մշակեին լուրջ ծրագրեր և առաջարկներ, որոնց կաջակցեր ժողովուրդը։ «Ես թույլ հույս ունեմ, որ նման կուսակցություն կարող է դուրս գալ քաղաքացիական հասարակությունից, չնայած հիմա նման նախադրյալներ չկան», – ասաց նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: