485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չարժե դիտարկել որպես քաղաքականություն վերադառնալու քայլ. փորձագետ
17:35
14 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չարժե դիտարկել որպես քաղաքականություն վերադառնալու քայլ, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հանդես են եկել մի շարք հրապարակային հայտարարություններով, որոնցում կոշտ քննադատության են ենթարկել միմյանց տնտեսական քաղաքականությունը։

«Այս հարցազրույցի և դրա պատասխանների շուրջ ստեղծված իրարանցումը երկրում ընդդիմադիր և լուրջ քաղաքական պայքարի բացակայության հետևանք է, որոնց փոխարինելու են եկել աշխարհիկ սկանդալները», – երեքշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը։

Նա պարզաբանեց, որ ընտրական գործընթացի ավարտից հետո (2013 թ.) Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական հարթակները զբաղեցրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իսկ ընդդիմությունը գրեթե «փլուզվել է», և այս գործընթացը շարունակվում է։

Իսկանդարյանը նաև նշեց, որ նախկին նախագահների կողմից ներկա իշխանությունների քննադատությունն ու հայտարարությունները, թե նրանց ժամանակ ավելի լավ էր, բնական գործընթաց է ողջ աշխարհում, այդ թվում նաև ներկա իշխանությունների կողմից գոյություն ունեցող խնդիրների արմատները նախորդների սխալներում փնտրելը։

«Պարզապես Հայաստանում չափազանց թեժ կրքեր են բորբոքվել, և ամեն ինչ խուճապով է ընկալվում», – նշեց քաղաքագետն` ավելացնելով, որ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան չորս տարուց, այդ պատճառով Քոչարյանի հարցազրույցը դժվար թե քաղաքական ենթատեքստ ունի, առավել ևս, որ դա նրա առաջին հարցազրույցը չէ։

Նրա կարծիքով` տարբեր մասշտաբների նման սկանդալները Հայաստանում շատ են, սակայն դրանք չունեն քաղաքական նշանակություն, և «ոչ ոք ոչ մեկի լրջորեն չի սպառնում»։

Իսկանդարյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ Քոչարյանը որոշ լծակներ ունի Հայաստանի քաղաքական ասպարեզ վերադառնալու համար, դրանք ֆինանսական միջոցներն են և քաղաքական կշիռը։ «Հայաստանում եղել են օրինակներ, երբ քաղաքական դաշտ են վերադարձել քաղաքականությունից երկար ժամանակով հեռացած անձինք, օրինակ` Լևոն Տեր–Պետրոսյանը 2008 թ.–ին», – ասել է Իսկանդարյանը` նշելով, որ չի ցանկանում կանխատեսել Քոչարյանի հետագա գործողությունները, քանի որ չորս տարին (մինչև առաջիկա ընտրությունները) շատ մեծ ժամկետ է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։