483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Բրյուսելը սպասում է, որ Երևանը հստակեցնի ԵՄ–ի հետ համագործակցության ոլորտները
18:55
13 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրյուսելը սպասում է, որ Երևանը հստակեցնի Եվրամիության հետ համագործակցության ոլորտը, երկուշաբթի հայտնել է ԵՄ–ի ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն։

«ԵՄ–ն նպաստում է, որ Հայաստանը հստակեցնի երկկողմ համագործակցության ոլորտները, որոնք համատեղելի կլինեն արտաքին քաղաքական ընտրության հետ` այնպես, որ մենք կարողանանք գրանցել այդ ոլորտների համագործակցության ընդլայնումը»,– Ստանոն ասել է 1in.am հայկական տեղեկատվական–վերլուծական կայքին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ծրագրվել էր, որ Երևանը ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրային գոտու մասին համաձայնագրեր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում, որի նպատակն էր Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ ԵՄ–ի մերձեցումը։ Սակայն սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին` Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։

Ստանոյի խոսքով, Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Երևանն ու Բրյուսելը եկել են համաձայնության` Հայաստան–ԵՄ գործողությունների ծրագրի թարմացման անհրաժեշտության կապակցությամբ։ «Կողմերը համաձայնության են եկել հարաբերությունների հիմքի վերանայման կապակցությամբ` հիմնվելով համագործակցության ներկայիս շրջանակների վրա։ Հաջորդ քայլը կլինի այն, թե ինչպես առաջ տանել այդ գործընթացը»,– ասաց նա։

Ստանոն նշել է, որ Հայաստանի և ԵՄ–ի հետագա համագործակցությունը կուղղվի քաղաքացիական ինստիտուտների բարելավման շարունակությանը, դատական համակարգի բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության հզորացմանը, ընդլայնված առևտրի և ներդրումների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ճկունության զարգացմանը և ճյուղային ընդլայնված համագործակցությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։