486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հաջորդ տարին պետք է դառնա եվրասիական գործընթացի և հայ հասարակության համար այդ գործընթացի շահերի ցուցադրման տարի. Սաֆարյան
17:48
25 Դեկտեմբերի 2013

Հաջորդ տարին պետք է դառնա եվրասիական գործընթացի և հայ հասարակության համար այդ գործընթացի շահերի ցուցադրման տարի, հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքով` հայ հասարակությունը պետք է ներգրավվի Մաքսային միությունում Հայաստանի ապագայի և եվրասիական ինտեգրման մասին կառուցողական և դրական բանավեճում:

«Պետք է այնպես անել, որ այն ճնշող մեծամասնությունը, որը կողմ է (եվրասիական) ինտեգրմանը, սակայն լավ չի պատկերացնում, թե ինչ է դա, իրազեկված լինի, հասկանա դրա նշանակությունը, ուղին, որով ընթանում է Հայաստանը  և աջակցի այդ ուղուն», – հայտարարեց Սաֆարյանը «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Նա ավելացրեց, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե հայ հասարակության մեծ մասը զգա այն շահը, որը երկիրն ու ժողովուրդը կստանան եվրասիական ինտեգրման արդյունքում։

Սաֆարյանը նաև կարևորեց այն, որ Հայաստանի օրենսդրությունը ՄՄ չափորոշիչներին համաձայնեցնելու գործընթացն անցնի բացարձակ թափանցիկ և հայկական քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում  Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ Ավելի վաղ նախատեսվում է, որ Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: